Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Ուշադրության կենտրոնում

երեքշաբթի, 10 սեպտեմբերի 2013

Վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպել է Բուլղարիայի վարչապետ Պլամեն Օրեշարսկու հետ


Աշխատանքային այցով Չինաստանում գտնվող Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպում է ունեցել Բուլղարիայի վարչապետ Պլամեն Օրեշարսկու հետ:
Բուլղարիայի վարչապետի խնդրանքով վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսության ընդհանուր իրավիճակը, տեղեկացրել, որ նախորդ տարի Հայաստանի Հանրապետության կառավարությանը հաջողվել է ապահովել շուրջ 7 տոկոսանոց տնտեսական աճ։ Պլամեն Օրեշարսկին իր հերթին նշել է, որ Հայաստանը բավականին տպավորիչ ցուցանիշ է արձանագրել, քանի որ նույնիսկ եվրոպական մի շարք պետություններին նման ցուցանիշ ապահովել չի հաջողվել։ Անդրադառնալով երկկողմ հարաբերություններին` երկուստեք կարևորվել է գործարար կապերի ամրապնդման անհրաժեշտությունը, ինչը լրացուցիչ խթան կհանդիսանա հայ-բուլղարական տնտեսական հարաբերությունների զարգացման համար։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ