Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Ուշադրության կենտրոնում

չորեքշաբթի, 27 օգոստոսի 2014

Վարչապետը ծանոթացել է Կոտայքի մարզում գործող մի քանի ընկերությունների ներդրումային ծրագրերին










Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է Կոտայքի մարզ: Կառավարության ղեկավարը նախ եղել է գինու-կոնյակի տուն «Շահնազարյան» ընկերությունում՝ ծանոթացել արտադրական գործընթացներին և ներդրումային ծրագրերին:
Ընկերության արտադրանքն արտահանվում է Ռուսաստան, Ղազախստան, Ռումինիա, Լեհաստան: Բանակցություններ են տարվում նաև Բուլղարիա արտահանելու համար: Սպասվում է, որ ընթացիկ տարում կարտահանվի 2-2,5 մլն շիշ կոնյակ:
Ծրագրվում է նոր սարքավորումների տեղադրման նպատակով այս տարի ներդնել 7 մլն դոլար, ևս 5 մլն՝ խաղողի մթերման համար անհրաժեշտ տեխնիկական միջոցներ ձեռք բերելու նպատակով: «Շահնազարյան» ընկերությունում ներկայում աշխատում է 80 մարդ, որոնց միջին աշխատավարձը կազմում է 240 հազար դրամ: Ակնկալվում է, որ նոր ներդրումների շնորհիվ կստեղծվի լրացուցիչ 30 նոր աշխատատեղ:
Նախատեսվում է ընթացիկ տարում մթերել շուրջ 10 հազար տոննա խաղող:
Ընկերության ղեկավարները շնորհակալություն են հայտնել վարչապետ Աբրահամյանին՝ կոնյակագործության և գինեգործության զարգացմանը մեծ ուշադրություն ցուցաբերելու համար:
Այնուհետև Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Եղվարդ քաղաքի Երևանյան 17 հասցեում գտնվող բնակելի շենքի բնակիչներին՝ ծանոթացել նրանց բնակարանային խնդիրներին: Վարչապետը խոստացել է խնդիրներին տալ համապատասխան լուծում, ինչի արդյունքում բնակիչները կստանան նաև բնակարանների սեփականության վկայագրերը:
Հովիկ Աբրահամյանի հաջորդ կանգառը բանջարեղենի արտադրությամբ զբաղվող «Բիո գրուպ» ընկերությունում էր: Այն հագեցած է ոլորտում հայտնի հոլանդական ժամանակակից սարքավորումներով և ներկայում 1,8 հեկտար տարածության վրա մշակում է լոլիկ, որի շուրջ 2-3 տոկոսը կազմում է սև լոլիկի արտադրությունը: Նախատեսվում է սև լոլիկի ցանքատարածություններն ընդլայնել՝ հասցնելով 15-20 տոկոսի: Ընկերությունում ներկայում աշխատում է 26 մարդ: Ներդրումային նոր ծրագրով «Բիո գրուպ»-ը նախատեսում է 2014 թվականի ընթացքում Ձորաղբյուր համայնքում կառուցել 10,7 հազար ք.մ. մակերեսով ջերմոցային տնտեսություն՝ վարունգի և չորս տեսակի լոլիկի աճեցման համար: Այդ նպատակով կներդրվի 657,7 մլն դրամ, ինչի արդյունքում հնարավոր կլինի ընկերության արտադրանքի ծավալը հասցնել տարեկան 700 մլն դրամի, որի գերակշիռ մասը կարտահանվի Վրաստան, Ռուսաստան և ԱՄԷ: Ծրագրով կստեղծվի 22 նոր աշխատատեղ:
Վարչապետն այցելել է նաև Ակունք համայնքում հիմնված «Բիգա» ընկերություն, որը 10 հա հողատարածքի վրա տնկել է ազնվամորու 16 հազար, մոշի 4 հազար տնկի և ելակի 350 հազար թուփ: Այստեղ աճեցվում են ազնվամորու, մոշի և ելակի հատընտիր տեսակներ, որոնց հիմնական մասն արտահանվում է Ռուսաստան և ԱՄԷ: Ազնվամորին, մոշը և ելակն աճեցվում են հողից 70-80 սմ բարձրության վրա՝ դարակների մեջ, ինչի շնորհիվ խնայվում է մեծ քանակությամբ ջուր, իսկ բերքը հեռու է մնում մոլախոտերից և միջատներից:
Ընկերությունն իրականացնում է նաև օդափոխության համակարգով ջերմոցների գործարկման փորձնական նախագիծ: Աշխատանքներ են տարվում 6 հա հողատարածքում խաղողի այգի տնկելու ուղղությամբ: Ներդրումային ծրագիրը կազմել է 3,5 մլն դոլար:
Ընկերությունը ներմուծել է նաև Հայաստանում դեռևս գոյություն չունեցող կեռասենու սորտեր, որոնք պատրաստվում են տնկել գարնանը: Ձեռնարկությունն ունի ավելի քան 70 աշխատակից, ովքեր Ակունք և շրջակա գյուղերի բնակիչներ են:
Հովիկ Աբրահամյանի մասնակցությամբ բացվել է նաև Ակունքի հիմնանորոգված դպրոցը: Վարչապետը շրջել է ուսումնական հաստատությունով՝ ծանոթացել կատարված աշխատանքներին և աշակերտների համար ստեղծված պայմաններին: Դպրոցը հիմնանորոգվել է կառավարության կողմից հատկացված 114 մլն դրամով:
Վարչապետն այցելել է նաև Չարենցավանում գործող և ամրանների արտադրությամբ զբաղվող «Ասկե գրուպ» արդյունաբերական ձեռնարկություն: Կառավարության ղեկավարին տեղեկացվել է, որ նախորդ տարվա հոկտեմբերին տեղի է ունեցել ձեռնարկության ձուլման և գլոցման արտադրամասերի գործարկումը: Ներկայում արտադրվում են 10-32 տրամաչափերի ամրաններ, որոնց հումքը տեղական մետաղի ջարդոնն է, իսկ հրակայուն նյութերը ներկրվում են արտերկրից: Արտադրական ծավալներն ամբողջ հզորության հասցնելու դեպքում ձեռնարկությունը պատրաստ կլինի արտադրել 120 հազար տոննա ամրան:
Ձեռնարկությունում ներկայում աշխատում է ավելի քան 400 մարդ, որոնց միջին աշխատավարձը կազմում է 200 հազար դրամ:
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ