Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Ուշադրության կենտրոնում

երեքշաբթի, 16 սեպտեմբերի 2014

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի մասնակցությամբ Դիլիջանում քննարկվել է քաղաքի զարգացման ծրագիրը










Վարչապետ Հովիկ Աբրահամյանի մասնակցությամբ ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում քննարկվել է Ասիական զարգացման բանկի տեխնիկական ծրագրի ներքո մշակված Դիլիջանի զարգացման ծրագրի նախնական տարբերակը:
Ողջունելով քննարկման մասնակիցներին՝ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ Ասիական զարգացման բանկի կողմից մշակված Դիլիջանի քաղաքային զարգացման/ներդրումային ծրագիրը երկրորդն է չորս քաղաքներում՝ Գյումրիում, Վանաձորում, Դիլիջանում և Ջերմուկում, մշակվելիք ծրագրերից. առաջինը ներկայացվել է Գյումրու ծրագիրը:
«Կառավարությունը և Ասիական զարգացման բանկը 2011թ.-ին հաստատել են Կայուն քաղաքաշինական ներդրումային ծրագիրը՝ միտված Հայաստանի քաղաքային բնակավայրերում առաջնային ենթակառուցվածքային ծրագրերի ֆինանսավորմանը՝ 400 միլիոն դոլարին համարժեք ընդհանուր գումարով: Մենք կարևորում ենք տարածքային համաչափ զարգացումը և այդ համատեքստում առաջարկել ենք նաև մշակել ծրագրեր՝ որոշակի ուղղություններով գրավչություն ներկայացնող վերը նշածս չորս քաղաքների համար։ Կորոշվի ընտրված քաղաքներում ներդրումային ծրագրերի և բարելավումների առաջնահերթությունների ցանկը: Քաղաքային զարգացման/ներդրումային ծրագրերի տևողությունը կլինի 10 տարի»,- նշել է վարչապետը:
Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ այս ծրագրերը հիմնականում կկենտրոնանան զարգացման և քաղաքականության մշակման այն հիմնական մարտահրավերների վրա, որոնք վերաբերում են քաղաքային սեկտորին, ներառյալ քաղաքային տրանսպորտը, ջրամատակարարումը և ջրահեռացումը, կոշտ թափոնների կառավարումը, կենտրոնացված ջեռուցումն ըստ թաղամասերի, բնակարանային ապահովումը, տնտեսական զարգացումը, նյութատեխնիկական ապահովումը, զբոսաշրջությունը և այլն:
Վարչապետը նշել է, որ Գյումրու, Ջերմուկի, Վանաձորի և Դիլիջանի քաղաքային զարգացման/ներդրումային պլանների ներքո ընտրված ծրագրերից մի քանիսի դեպքում հնարավոր է, որ կառավարությունը քննարկի ֆինանսավորման աջակցության դիմելու հավանականությունը, այդ թվում՝ Ասիական զարգացման բանկին:
Հովիկ Աբրահամյանը նաև իր գոհունակությունն է հայտնել Ասիական զարգացման բանկին՝ ճանապարհաշինության, ջրամատակարարման, աղբահանության և այլ ոլորտներում իրականացվող շարունակական ու արդյունավետ համագործակցության համար: «Վստահ եմ, որ այս համագործակցության շրջանակում մենք կկարողանանք ուժեղացնել մեր ինստիտուցիոնալ կարողությունները և բարելավել մեր ենթակառուցվածքները՝ դրանով իսկ մեծապես նպաստելով մեր տնտեսության ներդաշնակ զարգացմանը։ Քաղաքային կայուն զարգացման ծրագրերը լինելու են կառավարության ուշադրության կենտրոնում»,- նշել է վարչապետ Աբրահամյանը:
Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Դեյվիդ Դոուլը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ վերը նշված չորս քաղաքների զարգացման ծրագրերի մշակմանն ԱԶԲ-ին մասնակցելու հնարավորություն տալու համար: Դեյվիդ Դոուլն ընդգծել է, որ ԱԶԲ-ն պատրաստ է ֆինանսավորելու այն ծրագրերի իրականացմանը, որոնք կնպաստեն Դիլիջանի զարգացմանը: Միաժամանակ, ԱԶԲ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչը նշել է, որ այսօրվա քննարկումների ընթացքում ներկայացված առաջարկությունների հիման վրա Դիլիջանի զարգացման ծրագիրը կլրամշակվի և կներկայացվի հանրությանը:
Ասիական զարգացման բանկի ծրագրի ղեկավար Սեզար Լորենսը տեղեկացրել է, որ Դիլիջանի զարգացման ծրագրի նպատակն է քաղաքի կայուն տնտեսական զարգացումը, մասնավորապես, հստակ գործողությունների իրականացման միջոցով նոր թափ հաղորդել զբոսաշրջության, կրթության և ֆինանսական հատվածի զարգացմանը, սոցիալտնտեսական պայմանների և տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության բարելավմանը:
Սեզար Լորենսը նկատել է, որ քաղաքի զարգացման մեծ խթան են Դիլիջանում ՀՀ կենտրոնական բանկի ներկայացվածությունը և միջազգային դպրոցի բացումը:
Քննարկման ընթացքում տեղի է ունեցել մտքերի շահագրգիռ փոխանակություն, ներկայացվել են Դիլիջանի ռազմավարական տեսլականը, քաղաքային ենթակառուցվածքները, ներդրումային առաջնահերթությունները, ինստիտուցիոնալ բարեփոխումները, պետություն-մասնավոր հատված համագործակցության հնարավորությունը:
Այնուհետև վարչապետ Աբրահամյանը շրջայց է կատարել ՀՀ ԿԲ Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում, ծանոթացել ստեղծված աշխատանքային պայմաններին:  

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ