հինգշաբթի, 27 մայիսի 2010
Ուշադրության կենտրոնում նոր աշխատատեղերն են և գործարար միջավայրի աշխուժացումը
Կառավարության ուշադրության կենտրոնում են այն ընկերությունները, որոնց
ներկայացրած բիզնես ծրագրերը հավանության են արժանացել Տնտեսության զարգացմանը նպաստող ծրագրերի աջակցության օպերատիվ շտաբում։ 20 ընկերություն կառավարության օպերատիվ շտաբի շնորհիվ ՓՄՁ ԶԱԿ-ի, ՈՒՎԿ-ի և FREDA հիմնադրամի կողմից ֆինանսական աջակցություն է ստացել: Նրանց ընդհանուր առմամբ տրամադրվել է 39 մլրդ դրամ օժանդակություն, որից շուրջ 32 մլրդ դրամը տրամադրվել է 4 համակարգաստեղծ ընկերությունների (15-16 միլիարդն արդեն իսկ վերադարձվել է): Գումարի մնացած մասը տրամադրվել է ավելի փոքր, բայց ոլորտային զարգացումները խթանող ընկերությունների:
Ֆինանսական աջակցություն ստացած ծրագրերն արդեն ընթացքի մեջ են: Դրանց առաջին ձեռքբերումներին հետևողականորեն ուշադրություն է հատկացնում վարչապետ Տիգրան Սարգսյանը: Կառավարության ղեկավարը պարբերաբար այցելում է ֆինանսական օժանդակություն ստացած ընկերություններ և տեղում ծանոթանում ծրագրերի արդյունավետությանն ու ընթացիկ խնդիրներին:
Մասնավորապես, Տիգրան Սարգսյանն այցելել է կաթնամթերքի արտադրության “Բիոկաթ” (18.05.2010 թ.) և “Թամարա Ֆրուտ” (5.08.2009 թ., 26.05.2010 թ.) ընկերություններ: Այցելություններն արդյունավորվել են նոր մտահղացումներով և գործնական առաջարկներով:
Յուրաքանչյուր նոր բացված աշխատատեղ, օրգանիկ այգու ամեն տնկի հաստատում է այն, որ գյուղատնտեսության ոլորտն աշխուժանալու միտումներ ունի:
Առավել մանրամասն
Այգեգործության ոլորտի զարգացումը նոր աշխատատեղեր բացելու հնարավորություն է տալիս
Օպերատիվ շտաբից` ընդլայնվող բիզնես. վարչապետն այցելել է «Բիոկաթ» ընկերություն