Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Ուշադրության կենտրոնում

հինգշաբթի, 27 մայիսի 2010

Հայաստանում կանցկացվի “Ռոքն ընդդեմ ցեղասպանության” փառատոնը

ՀՀ կառավարության մայիսի 27-ի նիստում գործադիր իշխանության ղեկավարը խոսել է մի մտադրության մասին, որը, հաստատ, ռոքի բազմահազար երկրպագուների սրտով է: Վարչապետը կառավարության անդամներին տեղեկացրել է, որ մտադրություն կա Հայաստանում անցկացնել «Ռոքն ընդդեմ ցեղասպանության» փառատոն, որին մասնակցելու համաձայնություն են տվել աշխարհի բազմաթիվ երաժիշտներ։ Այս սեղմ տեղեկատվությունն ինքնին ոգևորվելու առիթ է ինչպես հայազգի, այնպես էլ հարևան երկրներում ապրող ռոքի սիրահարների համար: Նրանց սպասելիքների համար լավագույն հիմք են մինչ այդ Հայաստանում ռոքի ասպարեզում կատարված իրադարձությունները:
Եվ այսպես, 1988-ին երկրաշարժի զոհերին օգնելու համար Հայաստան եկավ «Ռոքն օգնում է Հայաստանին» նախագծի հեղինակ, ավստրալական “Do Something” բարեգործական կազմակերպության տնօրեն Ջոն Դին: Վերադառնալով հայրենիք, նա նախաձեռնեց “Ռոքն օգնում է Հայաստանին” նախագիծը, որին հետևեց ռոքի լեգենդ Յան Գիլանի այցը աղետի գոտի: Շուտով նախագծին միացան այլ հանրահայտ ռոք խմբեր ևս՝ տրամադրելով իրենց երգերը: Թողարկվեց երգերի հավաքածու և “Deep Purple”-ի հանրահայտ “Smoke on the Water” երգի համատեղ կատարմամբ ալբոմը, որի անունն էր “Rock Aid Armenia”: Ալբոմի վաճառքից ստացված ամբողջ հասույթը փոխանցվեց 1988 թ. Սպիտակի երկրաշարժի ֆոնդին:
Քսան տարի անց Հայաստանում գտնվեցին մարդիկ, ովքեր կազմակերպեցին «Հայաստանը շնորհակալ է ռոքին» նախագիծը: Դա անցյալ տարի արդյունավորվեց ՀՀ նախագահի հրամանագրով, որով "Պատվո շքանշան" հանձնվեց բարեգործական նախագծի անդամներին: Պարգևները հանձնեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով հայտնի է որպես ռոքի սիրահար: Այն ժամանակ նա նաև ՀՀ վարչապետի հուշամեդալ շնորհեց մեծ թենիսի նախկին աստղ Փեթ Քեշին, որը նույնպես մասնակցել է “Ռոքն օգնում է Հայաստանին” նախագծին: Հուշամեդալներ ստացան նաև 1989 թ. “Smoke on the Water” երգի ձայնագրությանը մասնակցած բոլոր երաժիշտներն ու երգի համահեղինակները։

2009-ին Ջոն Դին նախաձեռնեց նաև “Smoke on the Water” երգի ռեմիքսի թողարկումը: Վաճառքից ստացված հասույթը նորից փոխանցվեց Հայաստանի աղետի գոտուն:
Անցյալ տարի նախագծի անդամները մեկնեցին աղետի գոտի և այցելեցին Սպիտակի երաժշտական դպրոց: Դպրոցի անբարենպաստ պայմանները տեսնելով՝ Թոնի Այոմին  նոր գաղափար առաջարկեց, որ կարելի է ընդհանուր խմբով ևս մեկ երգ ձայնագրել, այս անգամ էլ Black Sabbath-ի երգացանկից: Արդյունքում այս նախաձեռնության հասույթը տրամադրվեց երաժշտական դպրոցին:
Ռոքի ասպարեզում նոր իրադարձություն արձանագրվեց նաև այս տարի մայիսի 25-ին: Համաշխարհային ռոքի լեգենդար խմբի` “Deep Purple”-ի համերգը Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում առիթ դարձավ մտածելու, որ ոչ միայն մենք, այլև մեր հարևանները (վրացիներ, իրանցիներ և ռուսներ) մեծ հաճույքով են գալիս և էլի կգան Հայաստան մասնակցելու բարձրաճաշակ և հիրավի եզակի մշակութային իրադարձության: Այդ համերգին նույնիսկ ծեր ու մանուկ երկրպագուներն էին ինքնամոռաց պարում և բառացի երգում “Deep Purple”-ի երգացանկի երգերը: Մամուլը լուսաբանեց այդ իրադարձությունը ամենադրական որակումներով և գնահատականներով:
Համերգին մասնակցեց, ապա նաև իր անհատական բլոգում անդրադարձավ Տիգրան Սարգսյանը, նշելով. “Հուսով եմ նման միջոցառումները մեր երկրում շարունակական կլինեն և մեծ ուրախություն կպարգևեն բոլորիս”: Դե իսկ այսօր էլ շրջանառվում է “Ռոքն ընդդեմ ցեղասպանության” գաղափարը, որի մասին բարձրաձայնում է կառավարության ղեկավարը:

Կարծես թե ամեն ինչ դեպի զարգացում է գնում: Միջազգային փառատոնը տարածաշրջանում կապահովի մեծ հետաքրքրություն, համաշխարհային մեծության աստղերը Հայաստան կբերեն ոչ միայն իրենց արվեստն ու համբավը, այլև իրենց երկրպագուների հետաքրքրությունն ու ներկայությունը: Եվ վերջապես, Հայաստանում մշակութային կյանքը կլուսավորվի միանգամայն նոր ու հնչեղ իրադարձությամբ:

Առավել մանրամասն

Բարելավվում են բիզնեսի զարգացման պայմանները

Տիգրան Սարգսյանի բլոգը

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է «Հայաստանը շնորհակալ է ռոքին» նախագիծն իրականացնողներին
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ