երեքշաբթի, 1 հունիսի 2010
Ուշադրության կենտրոնում նոր սերունդն է
Երեխաների համաշխարհային օրը` հունիսի 1-ը, լավ առիթ է երեխաների, ինչպես նաև երիտասարդների խնդիրներին անդրադառնալու համար: Այսօր կառավարության ղեկավարն այցելել է երեխաների միջազգային օրվան նվիրված ցուցահանդես և ապա ընդունել է տնտեսագետ-ուսանողներին:
Կառավարությունն ավելի քան ուշադիր է երեխաներին առնչվող հարցերի նկատմամբ: Որևէ ծրագիր, ընդունված որոշում և նախաձեռնություն նախ հասարակական քննարկման է ներկայացվում, ապա կյանքի կոչվում` անպայման հաշվի առնելով հասարակության արձագանքները:
ՀՀ կառավարությունն իր հետաքրքրությունը մատաղ սերնդի պաշտպանության, դաստիարակության ու կրթելու գործում փաստում է տարբեր ծրագրերի արձագանքելով:
Այսօր մանուկների օրվա առթիվ, ՀՀ վարչապետն իր շնորհավորանքն է հղել նրանց: Նա մասնավորապես նշել է. “Հունիսի 1-ը երեխաների միջազգային օրն է: Շատերն այն նշում են որպես երեխաների տոն: Դա պատահական չէ, քանզի հարգանքն ընտանիքի ու սերը երեխաների հանդեպ մեր հիմնական ավանդույթներից են:
Մեզնից յուրաքանչյուրն անում է հնարավորը, որ երեխաներին փոխանցվեն ընտանեկան ջերմությունն ու հոգատարությունը: Բոլոր երեխաներին ցանկանում եմ առողջություն ու անամպ երկինք: Մեր նպատակն է, որ նրանք ունենան անհոգ մանկություն, արժանապատիվ ու բարեկեցիկ ապագա: Այս պայծառ ու լուսավոր օրվա կապակցությամբ մաղթում եմ խաղաղություն ու ամենայն բարիք”:
Առավել մանրամասն
Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի խոսքը երեխաների միջազգային օրվա կապակցությամբ
Կառավարության ղեկավարն ընդունել է տնտեսագետ-ուսանողներին
Վարչապետն այցելել է Երեխաների պաշտպանության օրվան նվիրված ցուցահանդես
Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է «ՍՕՍ-մանկական գյուղեր»