երկուշաբթի, 7 հունիսի 2010
Շրջակա միջավայրի հետևողական պահպանություն` խոսքով և գործով
ՀՀ վարչապետը “Մաքուր Հայրենիք” ծրագրի “Երեք կամուրջ” բաղկացուցիչ ակցիայի մեկնարկին ներկա էր հատուկ համազգեստով և ռետինե ձեռնոցներով` որդու և ՀՀ բնապահպանության նախարարի ուղեկցությամբ: Այդ օրը վարչապետը լրագրողներին հայտարարել է. “Մենք պետք է հետևողական լինենք, որպեսզի այս նախաձեռնությունը տարածվի բոլոր մարզերում”: Կառավարության ղեկավարը խոստացել է անպայման մասնակցել նման ակցիաների:
“Մաքուր Հայրենիք” ծրագրի հայեցակարգը և գործողությունների ծրագիրը հեղինակել է միջգերատեսչական հանձնաժողովը, որի ակտիվիստներից են երիտասարդական “Միասին” կազմակերպության անդամները: Ծրագիրը մեկնարկել է «Շրջակա միջավայրի պահպանման միջազգային օրը», որ համընկավ այս ամառվա ամենաշոգ օրվան: Սակայն գործը դրանից չտուժեց, քանի որ հունիսի 5-ին Զանգվի ձորում հարյուրավոր մասնակիցներ ամրագրեցին քաղաքակիրթ և հայրենասեր լինելու բանաձևը` պահպանել շրջակա միջավայրն աղտոտումից:
«Մաքուր Հայրենիք» ծրագրի աշխատանքներն իրականացնում են հետևյալ կառույցները. ՀՀ բնապահպանության նախարարություն` համակարգող, մասնակիցներ` ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն, Երևանի քաղաքապետարան, «Միասին» և «Մաքուր Երևան» հասարակական կազմակերպություններ, Վայրի բնության համաշխարհային հիմնադրամ (WWF), Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտասարդական թև, ինչպես նաև մասնագիտական կառույցներ և Հրազդանի ձորում գործող տնտեսվարողներ։ Ուշագրավ է, որ ծրագրի շրջանակներում նախատեսվում է լրացուցիչ աղբարկղերի և Հրազդանի ձորի սանիտարական, բուսական ու կենդանական աշխարհի վերաբերյալ ցուցատախտակների տեղադրում։ Ծրագրի ավարտից հետո նախատեսվում է հանրային հիմունքներով գործող հանձնախմբի ստեղծում, որը վերահսկողություն կսահմանի տարածքի սանիտարական վիճակի պահպանման նկատմամբ։
Վարչապետը մասնակցել է «Մաքուր Հայրենիք» ազգային ծրագրի մեկնարկին
«Մաքուր Հայրենիք» ծրագրի մեկնարկը տրված է
Վարչապետն ու «Միասին» շարժումը համատեղում են ջանքերը 2010-ին նույնպես