Այսօր ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստ, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Խորհուրդը հիմք է ընդունել ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2009-2012թթ. միջոցառումների ծրագրի նախագիծը։... մանրամասն »
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության տոնի առթիվ
Սիրելի հայրենակիցներ, Շնորհավորում եմ Հանրապետության տոնի` Հայաստանի առաջին հանրապետության 91-րդ տարեդարձի առթիվ։ 1918թ. մայիսյան հերոսամարտերը` Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի ճակատամարտերը, դարերի ընդմիջումից հետո արդյունավորվեցին Հայոց անկախ պետականության... մանրամասն »
Քաղաքացիների դիմում-բողոքների քննարկման աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու և թափանցիկությունն ապահովելու նպատակով ՀՀ կառավարության աշխատակազմում հունիսի 1-ից գործելու է «Թեժ գիծ», որի հեռախոսահամարն է` 52-70-00, էլ. փոստի հասցեն` hotline@gov.am։