Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Արցախի պետնախարարի հետ
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են մի շարք ոլորտներում հայկական երկու պետությունների միջև համագործակցության վերաբերյալ հարցեր: