Տեսչական մարմինների ստուգումներ
Ամփոփ Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով՝ 24.06.2020-ի դրությամբ կայացվել է 3672 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում: 24.06.2020-ի դրությամբ իրականացվել է 36113 ստուգում, որից միայն 957-ը՝ նշված օրը: Բոլոր ստուգվողներին տրամադրվել են... մանրամասն »
ՇՎՏՄ-ն մշտադիտարկում է իրականացնում Երևան քաղաքում. հայտնաբերվել են խախտումներ
ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը պարետի՝ մայիսի 3-ի N63 որոշման համաձայն՝ շարունակում է մշտադիտարկում իրականացնել առևտրի կենտրոններում, տոնավաճառներում, շինարարական խանութներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ... մանրամասն »
Կրկնակի ստուգայցերն առավել քիչ խախտումներ են արձանագրում, իսկ արձանագրելիս առավել լուրջ միջոցներ են կիրառվում․ ԱԱՏՄ
Ուժեղացված ստուգայցեր՝ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում․ Արտակարգ դրության պայմաններում պարետի որոշումների կատարման նկատմամբ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի վերահսկողությունը հանրապետությունում շարունակվում է: Ավելի քան 2 տասնյակ... մանրամասն »
Հակահամաճարակային իրազեկման աշխատանքներ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում․ ԲԸՏՄ
Այսօր ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն ուժեղացված վերահսկողությունը շարունակել է Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։ Զբոսավայրերում, այգիներում, հուշարձանների, եկեղեցու հարակից տարածքներում իրականացված մշտադիտարկումների արդյունքում... մանրամասն »
Կասեցվել է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի թիվ 134 մանկապարտեզի գործունեությունը․ Կրթության տեսչական մարմնի ստուգայցերը շարունակվում են
ՀՀ կրթության տեսչական մարմնի օրերս իրականացրած ստուգայցերի ընթացքում ՀՀ պարետի կողմից սահմանված կանոնների պահպանման խախտումներ է արձանագրել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի թիվ 134 մանկապարտեզում. բացակայել է բացօթյա պարապմունքներ անցկացնելու համար համապատասխան... մանրամասն »
ՍԱՏՄ-ն այսօր 168 ժամով կասեցրել է երկու հանրային սննդի օբյեկտի գործունեություն
Երևանում գործող հանրային սննդի երկու՝ «Արմ Հուկա» և «Հուկա Փլեյս», կազմակերպությունների գործունեությունը ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետներն այսօր կասեցրել են 168 ժամով՝ մեկ շաբաթով: Նման ժամանակահատվածով կասեցում Տեսչական մարմնի... մանրամասն »
ՔՏՀԱՏՄ-ն կրկնակի վերահսկություն է իրականացրել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում․ գերակշռող խախտումները կրկին տաքսու վարորդների մոտ են հայտնաբերվել
Հունիսի 25-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ՀՀ ոստիկանության ծառայության հետ համատեղ կրկին ուժեղացված հսկողություն և մշտադիտարկումներ են իրականացրել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։... մանրամասն »