Շարունակվել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի աշխատանքային այցը Ղազախստանի Հանրապետություն
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունն Ալմաթիում մասնակցել է «Digital Almaty 2025» համաժողովին, այնուհետև՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստին: Համաժողովի և նիստի ընթացքում փոխվարչապետը հանդես է եկել ելույթներով:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստին
Աշխատանքային այցով Ղազախստանի Հանրապետությունում գտնվող ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը ս.թ. հունվարի 30-ին Ալմաթիում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստին: