Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 30 հոկտեմբերի 2012

Հանդիպում Միացյալ Թագավորության լորդերի պալատի անդամ Արա Դարզիի հետ




Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է հայազգի պրոֆեսոր, Միացյալ Թագավորության լորդերի պալատի անդամ, Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի (ՀԱՄՀ) հոգաբարձուների խորհրդի անդամ Արա Դարզիին, ով այսօր մասնակցել է «Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի» հիմնարկեքի արարողությանը:
Ողջունելով հյուրին` կառավարության ղեկավարը նշել է. «Ուրախ ենք, որ համագործակցում եք Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հետ: Այն ստեղծվել է պետություն-մասնավոր հատված համագործակցության սկզբունքի ներքո և փորձելու է ոչ միայն բարձրացնել Հայաստանի Հանրապետության մրցունակությունը, այլև օգտագործել և ավելացնել հայ ժողովրդի ողջ ներուժը: Մեր առաջին` երկարաժամկետ նպատակը կրթական համակարգի բարեփոխումներն են, երկրորդ` միջնաժամկետ նպատակն առողջապահությունն է, երրորդ` կարճաժամկետ նպատակը` զբոսաշրջությունը»: Տիգրան Սարգսյանը նշել է, որ հիմնադրամի գործունեությունն այսուհետ նպատակաուղղված է լինելու նաև մեր երկիր վերազգային կորպորացիաների ներգրավմանը և փոքր ու միջին բիզնեսի խթանմանը:
Պարոն Դարզին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդգծել, որ իր համար մեծ պատիվ է ՀԱՄՀ հոգաբարձուների խորհրդին անդամակցելը: Նա նշել է, որ կիսում է ՀՀ կառավարության տեսլականը հիմնադրամի գործունեության ուղղությունների վերաբերյալ և պատրաստակամություն հայտնել աջակցել դրա իրականացմանը:
ՀԱՄՀ առաքելության և ծրագրերի վերաբերյալ մտքերի փոխանակումից հետո զրուցակիցները քննարկել են Հայաստանի առողջապահության ոլորտի բարեփոխումները: Հյուրը ներկայացրել է առողջապահական համակարգի բարեփոխումների միջազգային փորձը: Նա տեղեկացրել է, որ այսօր ՀՀ առողջապահության նախարարի հետ հանդիպման ժամանակ արծարծվել է թեմային վերաբերող հարցերի լայն շրջանակ, քննարկվել են համագործակցության հեռանկարները:

***
Միացյալ Թագավորության նախկին առողջապահության նախարար, պրոֆեսոր լորդ Արա Դարզին այ
սօր կմասնակցի Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի և Հայաստանի ամերիկյան համալսարանի համատեղ կազմակերպած սեմինարին` նվիրված առողջապահության ոլորտի բարեփոխումներին: Արա Դարզին Ճարտարագիտության թագավորական ակադեմիայի և բժշկական գիտությունների ակադեմիայի պատվավոր անդամ է, Իմպերիալ Քոլեջի համաշխարհային առողջապահության նորարության ինստիտուտի նախագահ և Միացյալ Թագավորության առողջապահության և կենսագիտության համաշխարհային դեսպան:

 


 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ