Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 31 հոկտեմբերի 2012

Կառավարության արդյունաբերական քաղաքականության արդյունքում ոլորտի արտադրանքի ծավալը կհատի 1 տրիլիոն դրամի սահմանը





Վարչապետ Տիգրան Սարգսյանը «Տոսպ» ընկերություն կատարած այցի ընթացքում հանդիպել է հայրենական ապրանք արտադրող ընկերությունների ներկայացուցիչներին: Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ կառավարության ղեկավարը նշել է. «Նմանատիպ հանդիպումները հնարավորություն են տալիս քննարկել արտադրողներին մտահոգող հարցերն ու արդյունաբերության առջև ծառացած խնդիրները, ինչպես նաև բացահայտել այն կարևոր միջոցառումները, որոնք կնպաստեն Հայաստանի արդյունաբերական ներուժի ամբողջական իրացմանը»: 
«Հայրենական ապրանք արտադրողների միության» նախագահ Վազգեն Սաֆարյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին իրենց բարձրացրած խնդիրներին մեծ ուշադրություն ցուցաբերելու համար և նշել, որ նախորդ հանդիպումներում ներկայացված շատ հարցեր ստացել են դրական լուծումներ: «Մեր համագործակցության կարևորագույն ձեռքբերումն ենք համարում կառավարության ընդունած արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության հայեցակարգը: Ուրախ ենք, որ այդ քաղաքականության արդյունքներն արդեն նկատելի են դառնում»,- ասել է Սաֆարյանը:
Վերջինիս տեղեկացմամբ՝ ընթացիկ տարվա առաջին ութ ամիսների ընթացքում հանրապետությունում արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 700 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրելով 13 տոկոս աճ: Սաֆարյանը վստահություն է հայտնել, որ տարեվերջին այն կհատի 1,1 տրիլիոն դրամի սահմանը: «Սա Կառավարության մշակած արդյունաբերական քաղաքականության հետևողական իրականացման արդյունք է»,- նկատել է միության նախագահը:
Սաֆարյանի խոսքով՝ էական աճ է արձանագրվել նաև կոնյակի արտահանման ուղղությամբ, որի ծավալն այս տարվա ինն ամիսների ընթացքում կազմել է 40 մլրդ դրամ: Աճ է արձանագրվել նաև դեղերի արտադրության և արտահանման բնագավառներում, համապատասխանաբար 1,4 և 3,6 տոկոսներով:
Այս ոլորտների հետագա զարգացման համար կարևորվել է վերջիններիս արտադրանքի մուտքը հատկապես չինական հսկայական շուկա: Սաֆարյանը տեղեկացրել է, որ Հանրային խորհրդի անդամներն այցելել են Չինաստան՝ քննարկել հայկական կոնյակը չինական շուկա արտահանելու, ինչպես նաև դեղարտադրության բնագավառում համատեղ ձեռնարկություններ ստեղծելուն առնչվող հարցեր:
Այնուհետև, միության նախագահը վարչապետին է ներկայացրել փոքր և միջին բիզնեսի զարգացմանն ուղղված իրենց մի քանի նախագծեր: Մասնավորապես, առաջարկվել է ներդրումային ծրագրերի շրջանակում 300 մլն դրամ և ավելի արժեքով ներմուծվող ապրանքների ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը մինչև երեք տարով հետաձգելու արտոնությունը տարածել նմանատիպ բոլոր ծրագրերի վրա՝ անկախ ներմուծվող ապրանքների ծավալից: Նշվել է, որ դա կնպաստի ՓՄՁ-ների սուբյեկտների կողմից սարքավորումների ներկրմանը և տեղական արտադրության զարգացմանը:
Առաջարկվել է արդյունաբերության զարգացման ուղղությամբ 2013 թվականի բյուջեում Կառավարության կողմից 300 մլն դրամ հատկացված գումարի շրջանակներում ստեղծել հիմնադրամ, որտեղ իրենց միջոցները կկենտրոնացնեն նաև հայրենական ապրանք արտադրողները, ինչը կծառայի պետություն-մասնավոր գործընկերության գործառույթների հետագա զարգացմանը: Առաջարկվել է նաև մինչև 58,350 մլն դրամի տարեկան շրջանառության սահմաններում գործող ՓՄՁ-ների գործունեությունն առավել արդյունավետ ու դյուրին դարձնելու նպատակով սահմանել շրջանառության կամ պարզեցված հարկ՝ 3-3,5 տոկոսի սահմաններում, ինչն ըստ Սաֆարյանի, կձերբազատի վերջիններիս ծախսերի հիմնավորման խնդիրներից և ավելորդ քաշքշուկներից:
Ի պատասխան՝ Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ ներկայացված բոլոր առաջարկությունները գտնվում են գործադիրի քննարկման օրակարգում, որոնց վերաբերյալ ներկայում կատարվում են ուսումնասիրություններ: Վարչապետի խոսքով՝ ՓՄՁ-ների զարգացումը գտնվում է Կառավարության ուշադրության կենտրոնում և նմանատիպ ռեժիմների սահմանումը կնպաստի վերջիններիս գործունեության ընդլայնմանը:
Կառավարության ղեկավարը ծանոթացել է նաև թեթև արդյունաբերության բնագավառում գործունեություն ծավալող «Տոսպ» ընկերության գործունեությանը: Խորհրդային տարիներին ստեղծված Մյասնիկյանի անվան կարի պետական ձեռնարկության իրավահաջորդը հանդիսացող «Տոսպ»-ն արտադրում է տրիկոտաժե ապրանքների լայն տեսականի՝ տղամարդկանց, կանանց և մանկական հագուստի տարբեր տեսակներ (շապիկներ, գիշերանոցներ, ներքնազգեստներ և զգեստներ):
Ընկերության արտադրանքն արտահանվել է Եվրոպա, Ամերիկա, ԱՊՀ երկրներ: Թեեւ ներկայում այն հիմնականում իրացվում է ներքին շուկայում, այդուհանդերձ, 2012 թվականին ընկերության արտադրանքի մոտ 20 տոկոսն արտահանվել է հիմնականում Ռուսաստանի Դաշնություն և Սլովենիա: Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին ընկերության արտահանման ծավալները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 17 տոկոսով' կազմելով 39,1 մլն դրամ:
Ընկերությունը, որտեղ ներկայում աշխատում է 155 մարդ, այս տարվա օգոստոս-սեպտեմբեր ամիսներին աշխատել է բարձր տեմպերով' թողարկելով, համապատասխանաբար, 27,7 և 43,2 մլն դրամի արտադրանք: Նախորդ տարվա նույն ամիսների նկատմամբ արտադրանքի ծավալների աճը կազմել է համապատասխանաբար 54 և 56 տոկոս:


***
Արդյունաբերության բնագավառում ունեցած երկարամյա անբասիր գործունեության և ներդրած ավանդի համար Տիգրան Սարգսյանը Համլետ Հայրապետյանին և Ժորա Ավետիսյանին պարգևատրել է ՀՀ վարչապետի հուշամեդալներով:
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ