Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 1 նոյեմբերի 2012

Երկրի ղեկավարությանը չի բավարարում կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությունը





Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Բացելով նիստը` վարչապետը տեղեկացրել է, որ կոռուպցիայի դեմ պայքարն ուժեղացնելու վերաբերյալ զրույց է ունեցել ՀՀ Նախագահի հետ։ Նախագահը վճռական գործողություններ է պահանջում, որպեսզի ապահովվեն շոշափելի և տեսանելի արդյունքներ (տե՛ս առանձին)։
Ի կատարումն ՀՀ վարչապետի հանձնարարության կառավարության նիստում ոլորտի հարկային պարտավորությունների կատարման և տնտեսական աճի ներուժի մասին հաշվետվությամբ հանդես է եկել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը։ Նա նշել է, որ կրթության մասնաբաժինը ՀՆԱ-ի արտադրությունում 2012 թ. առաջին կիսամյակում կազմել է 32.657 մլրդ դրամ` նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի 30.289 մլրդ դրամի դիմաց։ Բուհերից 12-ը խոշոր հարկատուներ են և մշտական տեղ են զբաղեցնում Հայաստանի 100 հարկ վճարողների ցանկում։ Առաջիկա տարիներին նախատեսվում է կրթության ոլորտի տնտեսական աճի ներուժի և հարկման ենթակա եկամտի ավելացման համար ձեռնարկել մի շարք միջոցներ, մասնավորապես, ընդլայնել մատուցվող ծառայությունների ծավալը և բարելավել որակը, մեծացնել բուհերի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու հնարավորությունները և այլն։
Նախարարի զեկուցումից հետո վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է, որ հարցը մանրակրկիտ և հետաքրքիր քննարկման է դրվել նախարարական կոմիտեի նիստում, որտեղ լսվել է նաև ՊԵԿ հարակից զեկույցը։ «Մեզ համար արձանագրեցինք մի շարք խնդիրներ, - հավելել է վարչապետը։ - Կարծում եմ՝ սա շատ օգտակար վարժություն էր և՛ պարոն Աշոտյանի, և՛ ՊԵԿ-ի համար, որպեսզի գտնենք այն բանաձևը, թե ինչպես պետք է համագործակցենք, որպեսզի ըստ ճյուղերի բացահայտենք առկա ներուժը։ Այդ քննարկումից մեզ համար օգտակար բաներ քաղեցինք։
Հաջորդը լինելու է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության հաշվետվությունը։ Դրանից հետո կլինի տրանսպորտի և կապի նախարարության հաշվետվությունը։ Մենք ձեզ կներկայացնենք նաև մյուս նախարարությունների հաշվետվությունների ժամանակացույցը», - ասել է Տիգրան Սարգսյանը։


Կբարելավվեն քրեակատարողական հիմնարկների պայմանները

ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի 400 ազատազրկվածների համար նախատեսվող մասնաշենքի շինարարությունը 2013 թ. ավարտելու նպատակով գործադիրը նախարարությանը հատկացրել է 500 մլն դրամ։ Մասնաշենքի շահագործմամբ մասնակիորեն կլուծվի քրեակատարողական հիմնարկների գերբեռնվածության հարցը։ Բացի այդ, ինչպես նշել է ՀՀ վարչապետը, որոշման իրականացումը թույլ կտա խուսափել ավելորդ ծախսից։ Ամբողջ շինարարության ավարտից հետո ԱՄՆ գործընկերները խոստացել են տեխնիկական աջակցություն ցուցաբերել, համապատասխան սարքավորումներ ձեռք բերել։ 400 տեղանոց մասնաշենքը շահագործման կհանձնվի եկող տարվա երկրորդ կեսին։
ՀՀ կառավարությունը հաստատել է ընդերքը նավթի և բնական գազի երկրաբանական ուսումնասիրության նպատակով տրամադրելու կարգը, որով կարգավորվում են այդ գործընթացի հետ կապված հարաբերությունները։ Մասնավորապես, ամրագրվում են նշված ուսումնասիրության համար նախատեսված պայմանագրային տարածքների չափերն ու սահմանները։ Հաջորդ որոշմամբ գործադիրը հաստատել է նավթի և բնական գազի արտադրանքի բաժանման պայմանագրի օրինակելի ձևը։ Պայմանագրով կառանձնացվեն պայմանական տարածքներում նավթի և բնական գազի երկրաբանական ուսումնասիրության և արդյունահանման աշխատանքի ժամկետները, կսահմանվեն դրանց նվազագույն ծավալը, արժեքը, նավթի և գազի շուկայական արժեքի որոշման եղանակը և այլն։
Կառավարությունն իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնց նպատակն է կանոնակարգել Սևանի և Հրազդանի ավազանային համապարփակ կառավարումը։ Մեկ այլ որոշմամբ հաստատվել է Երևանի ջրամատակարարման և ջրահեռացման ծրագրով «Մանրամասն նախագծման և վերահսկողության աշխատանքների» իրականացման նպատակով բանակցության արդյունքը` «Արտելիա Ville & Transport» ընկերությանը 2 մլն 757 հազար եվրո պայմանագրային արժեքով ծառայությունների մատուցող և աշխատանքի կատարող ճանաչելու վերաբերյալ։ Ծրագրով նախատեսված է վերականգնել Երևանի «Աերացիա» կեղտաջրի կոյուղու մաքրման կայանը, նորոգել քաղաքի հիմնական կոլեկտորներն ու մայր ջրատարները, արդիականացնել ջրամատակարարման ներքին ցանցերը և այլն։


Պետգույքի օտարման աճուրդները կիրականացվեն նաև էլեկտրոնային եղանակով

ՀՀ կառավարությունն իր նախկին որոշումներից մեկում կատարել է լրացումներ, որոնց համաձայն պետական գույքի օտարման նպատակով կազմակերպվող աճուրդները կիրականացվեն նաև էլեկտրոնային եղանակով, ընդ որում օտարվող գույքի մեկնարկային գինը կսահմանվի գնահատված արժեքի 75 տոկոսի չափով։ Այսպիսով, աճուրդները կդառնան առավել թափանցիկ, հրապարակային, գնորդների համար կստեղծվեն ավելի դյուրին պայմաններ, ինչպես նաև կնվազեն կոռուպցիոն ռիսկերը։ Էլեկտրոնային աճուրդի ներմուծման շնորհիվ շեշտակի կբարեփոխվի պետական գույքի օտարման գործընթացը։
Գործադիրը հաստատել է մագնիսական, օպտիկական, թվային, լազերային և ցանկացած այլ էլեկտրոնային կրիչի արտադրության կամ ներմուծման իրավունքը հաստատող տեղեկանք (հավաստագիր) տալու կարգը։ Տեղեկանքը տրվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության կողմից` կրիչ արտադրող կամ ներմուծող ֆիզիկական անձի կամ կազմակերպության դիմումի հիման վրա։
Կառավարության որոշմամբ 2013 թ. հունվարի 1-ին կիրառությունից հանվում են ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների դրոշմավորման «2009» թվագրմամբ ակցիզային դրոշմանիշները, արգելվում է «2008» թվագրմամբ, 2014 թ. հունվարի 1-ից` «2009» թվագրմամբ ակցիզային դրոշմանիշով դրոշմավորված արտադրանքի իրացումը։
ՀՀ կառավարության կողմից իրականացվող մաքսային ընթացակարգերի պարզեցման և դյուրացման, ինչպես նաև ներդաշնակ օրենսդրական միջավայրի ապահովման նպատակով գործադիրը փոփոխել և լրացրել է իր նախկին որոշումներից մեկն այն հաշվով, որ օդային և ավտոմոբիլային տրանսպորտով ՀՀ մաքսային սահմանը հատող ֆիզիկական անձանց կողմից ապրանքների հայտարարագրման համար ստեղծվեն հավասար պայմաններ։


Կբարձրանա քոլեջների գործունեության արդյունավետությունը

Կառավարության որոշմամբ «Երևանի մշակույթի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ը միացման ձևով վերակազմակերպվել է` միացվելով «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» ՊՈԱԿ-ին, «Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ը նույն հիմունքներով` «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» ՊՈԱԿ-ին։ Ակնկալվում է, որ միավորումը քոլեջներին հնարավորություն կտա բարձրացնել իրենց գործունեության արդյունավետությունը, ուսանողներին` դյուրին ձևով ուսումը շարունակել ավելի բարձր կրթական ծրագրով։ Տիգրան Սարգսյանն ասել է, որ միջազգային փորձագետներն առաջարկում են միացման ձևով վերակազմակերպել նաև փոքր և պակաս արդյունավետություն ունեցող բուհերը, մի հարց, որը նույնպես օրախնդիր է դառնում։
Կառավարության որոշմամբ 2012 թ. պետբյուջեում կատարվել է վերաբաշխում` փոփոխություններ` ավելի վաղ ընդունած որոշման մեջ և ավելի քան 780 մլն դրամ հատկացվել 2012 թ. հանրակրթական դպրոցներում կրթական ծրագրերի իրականացման գծով պարտքեր չառաջացնելու համար։ Միևնույն ժամանակ ընթացիկ տարում սովորողների թվաքանակի փոփոխության հետևանքով ճշտվել է կրթության ոլորտի ծախսը. այն նվազեցվել է ավելի քան 690 մլն դրամով, որն ուղղվում է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ։
Բեռլինի Հումբոլդտի համալսարանում Կոմիտասի հիշատակի հավերժացման հուշատախտակ տեղադրելու նպատակով «Պատմամշակութային արգելոց-թանգարաննների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ին տրամադրվել է համապատասխան գումար։ Աջակցություն է ցուցաբերվել նաև ՀՀ ժողովրդական նկարիչ Հ. Զարդարյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի պատրաստման և տեղադրման ծախսերի իրականացմանը։
Ասիական զարգացման բանկի առաջարկով կառավարությունը փոխել է բանկի աջակցությամբ իրականացվող քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի` հողի օտարման և տարաբնակեցման շրջանակը և փոխհատուցման առանձին տեսակների հաշվարկման կարգը, որով հնարավոր կլինի առավել արդյունավետ և օբյեկտիվ իրականացնել վերաբնակեցման գործընթացը։
Փոփոխություններ կատարելով իր նախկին որոշումներից մեկում` կառավարությունը Հրազդան կինոցանցի «Ծաղկաձոր» կինոթատրոնի շինարարությունն իրականացնող «Մոսկվա կինոթատրոն» ՍՊԸ-ին թույլատրել է շինաշխատանքի ավարտի ժամկետը երկարաձգել մինչև 2015 թվականը։ Որոշման համաձայն կառուցվելու է միջազգային չափանիշներին համապատասխան կինոթատրոն, որի գործունեության պրոֆիլը կպահպանվի առնվազն 20 տարի։


Օրենսդրական նախաձեռնություններ

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների գործածության կենսանվտանգության մասին» օրենքի և ևս չորս օրենքներում լրացում կատարելու օրենքների նախագծերի փաթեթին։ Նոր օրենքի նախագիծը հույժ արդիական և հրատապ ընդունման անհրաժեշտություն ունեցող իրավական ակտ է, որը նպատակաուղղված է գենետիկ ձևափոխված օրգանիզմների գործածության կենսանվտանգության հետ կապված ռիսկերի կառավարմանը։ Վարչապետ Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ, սա հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության արդյունքում ծնված օրինագիծ է։ Ավելին, ՀԿ-ներն ավելի կոշտ դիրքորոշում ունեին, և կառավարությունը համաձայնել է նրանց առաջարկներին։
Կառավարության հավանությունն է ստացել «Լիցենզավորման մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը, որի ընդունումը պայմանավորված է կրթության ոլորտի բարեփոխմամբ, որն ուղղված է Բոլոնիայի գործընթացի սկզբունքների իրականացմանը։
Գործադիրը հավանության է արժանացրել «Հանրային ծառայությունների համարանիշի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրինագծին, որի ընդունմամբ կհստակեցվեն նշված համարանիշի հատկացման և կիրառման հետ կապված իրավահարաբերությունները։
Իր նիստում կառավարությունը քննության է առել ՀՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու օրենքի նախագիծը, որի ընդունումը պայմանավորված է ՀՀ քրեական օրենսդրության խնդիրներով, արդարացի քննության, անմեղության կանխավարկածի, մրցակցության և ապացույցների գնահատման սկզբունքներով։ Գործադիրն օրինագծի վերաբերյալ սկզբունքային առարկություն չի արտահայտել։
Նիստում քննարկվել է ՀՀ ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում լրացում կատարելու օրինագիծը, որով առաջարկվում է գյուղատնտեսության ոլորտում սահմանել հարկային նոր արտոնություններ։ Նշելով, որ գործող հարկային և մաքսային օրենսդրությամբ գյուղատնտեսությունն առանց այն էլ օգտվում է արտոնություններից, ՀՀ կառավարությունը ոչ նպատակահարմար է համարել օրենքի նախագծի ընդունումը։
Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով։
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ նոր օրենսգրքի հայեցակարգին։ Երկրում ներկայումս գործում է 1985 թ. ընդունված և 1986 թվականից կիրառվող օրենսգիրքը, որն ունակ չէ լուծել իր առջև դրված խնդիրները և չի համապատասխանում իրավական պետության պահանջներին։ Ուստի Հայաստանում առաջնահերթ է նոր օրենսգրքի մշակումը և ընդունումը։


Այլ որոշումներ

ՀՀ կառավարությունն իր ավելի վաղ ընդունած «Հղիության արհեստական ընդհատման կարգն ու պայմանները հաստատելու մասին» որոշման մեջ կատարել է փոփոխություններ և լրացում, որոնցով հղիության արհեստական ընդհատումը սահմանվում է որպես բժշկական միջամտություն և ամրագրվում են դրա վիրաբուժական և դեղորայքային տարատեսակները։ Միաժամանակ Առողջապահության համաշխարհային կազմակերպության չափանիշներին համահունչ հստակեցվում են հղիության արհեստական ընդհատման բժշկական գործելակարգերը։
Իր նիստում կառավարությունը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությունների միջև ֆինանսական համագործակցության համաձայնագրի կնքման առաջարկությանը։
ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել Հայաստանի և Էկվադորի Հանրապետությունների կառավարությունների միջև կրթության և գիտության բնագավառում համագործակցության համաձայնագրի կնքման առաջարկությանը։
Գործադիրը համապատասխան գումար է հատկացրել ՀՀ արդարադատության նախարարությանը` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներն անվերապահորեն կատարելու` Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորության կատարման հրամայականով։
Նիստի օրակարգում ընդգրկված հարցերը, որոշման նախագծերը, հիմնավորումները և տեղեկանքները տես` հետևելով հղմանը:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ