Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 2 նոյեմբերի 2012

ՀՀ պաշտպանության նախարարության թիմը դարձել է «ՀՀ վարչապետի գավաթ-2012» ֆուտբոլային մրցաշարի հաղթող



Վարչապետ Տիգրան Սարգսյանը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում ներկա է եղել «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ-2012» ֆուտբոլային մրցաշարի եզրափակիչ խաղին, որում մրցել են ՀՀ պաշտպանության նախարարության և Կրթության ու գիտության նախարարության թիմերը: 5-0 հաշվով առավելության է հասել ՊՆ թիմը և ճանաչվել մրցաշարի հաղթող: Երրորդ հորիզոնականը զբաղեցրել է Ոստիկանության թիմը:
ՊՆ թիմի ֆուտբոլիստներին հաղթական գավաթը հանձնել է անձամբ վարչապետը: Շնորհավորելով պաշտպանական գերատեսչության ֆուտբոլիստներին` վարչապետը նշել է. «Այս մրցաշարում հաղթողներ և պարտվողներ չկան: Ինչպես հայկական բանակի հաղթանակը, պաշտպանության նախարարության այս հաղթանակը ևս բոլորինս է»:
Մրցանակներ են հանձնվել նաև լավագույն դարպասապահ, պաշտպան, կիսապաշտպան, խաղացող, ռմբարկու, ամենակարգապահ թիմ, լավագույն քաղծառայող անվանակարգերում:
«ՀՀ վարչապետի գավաթ-2012» ֆուտբոլային մրցաշարին մասնակցել են պետական կառավարման մարմինների 14 թիմեր: Մրցաշարի հիմնադիրը ՀՀ կառավարությունն է, իսկ անմիջական կազմակերպիչը և իրականացնողը՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը: Մրցաշարին իր լուրջ ու գործուն աջակցությունն է ցուցաբերել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:
Մրցաշարի անցկացման նպատակը պետական կառավարման մարմինների աշխատակիցների ֆիզիկական ակտիվացմանը և նրանց շրջանում մասսայական սպորտի ու առողջ ապրելակերպի արմատավորմանը նպաստելն է:

 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ