Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 1 հունիսի 2000

Այսօր տեղի ունեցավ ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարում էր վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:

Նիստի սկզբում վարչապետը մեկ անգամ ևս կարևորեց կառավարություն-Ազգային Ժողով բնականոն, գործնական համագործակցությունը` նախարարներից պահանջելով առավել պատասխանատու վերաբերմունք ունենալ ԱԺ-ում անցկացվող կառավարություն-ԱԺ հարցուպատասխանին:

Կռավարությունը հավանություն տվեց «ՀՀ պետական գույքի մասնավորեցման 1998-2000 թթ ծրագրի կատարման 1999 թ. հաշվետվության մասին» ՀՀ օրենքի նախագծին, որտեղ նշվում է, որ 1999 թ., նախորդ տարիների համեմատ, դանդաղել են մասնավորեցման տեմպերը: Եթե 1998 թվականին մասնավորեցվել է 170 ընկերություն, ապա անցյալ տարի` 48-ը:

Նախորդ տարվա համեմատ նվազել են նաև մասնավորեցումից ստացված պետական բյուջեի միջոցները` կազմելով 19,4 մլրդ դրամ: Նվազման հիմնական պատճառներից մեկը այն է, որ 1999 թվականին մասնավորեցման են առաջարկվել համեմատաբար քիչ ներդրումնային գրավչություն ունեցող ընկերություններ:

Կառավարությունը, առաջարկվող փոփոխությունները հաշվի առնելով, հավանություն տվեց մեկ այլ` «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքի նախագծին, որով կարգավորվում են ՀՀ ակցիզային հարկի հաշվարկման և վճարման հետ կապված հարաբերությունները, սահմանվում է ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների, հարկ վճարողների շրջանակը, ակցիզային հարկի դրույքաչափերը, հաշվարկման և վճարման կարգը, ինչպես նաև օրենքի խախատման համար պատասխանատվությունը:

Նախագծով մասնավորապես կրճատվում է ակցիզավորման ենթակա ապրանքների ցուցակը, ակցիզային հարկը սահմանվում է ոչ թե արժեքային հիմքով, այլ հաստատագրված եղանակով, հաստատվում է հաշվետվությունների ներկայացման և հարկի վճարման ժամկետների միասնականություն:

Կառավարության որոշմամբ «Ոռոգում» ՊՓԲ-ի կողմից համայնքներին, ջրօգտագործողների սպառողական ընկերություններին և կոոպերատիվներին 2000 թ. մատակարարվող 1 խմ ոռոգման ջրի միջին սակագինը նվազեցվեց մոտ 1 դրամով, այն սահմանվեց 3 դրամ 40 լումա: Ըստ գյուղնախարար Զ.Գևորգյանի, սակագնի իջեցումը չի պահանջի լրացուցիչ բյուջետային հատկացումներ:

Կառավարությունը, հրատապ արձագանքելով Շիրակի մարզի Ախուրյանի համայնքի բնակչության դիմումներին` աջակցելու մայիսի 29-ին տեղի ունեցած բնական աղետի պատճառած վնասների հետևանքները վերացնելու գործում, բացառության կարգով որոշեց այդ նպատակով պահուստային ֆոնդից հատկացնել 6 մլն դրամ: Միաժամանակ շեշտվեց կառավարության կողմից աղետների պատճառած վնասների նման կարգով փոխհատուցման աննապատակահարմարությունը, քանի որ այն, ինչպես շատ երկրներում, ապահովագրական համակարգի խնդիրն է համարվում: Նմանատիպ դեպքերի համար ապահովագրական համապատասխան հայեցակարգ կառավարությունն արդեն մշակել է:

Կառավարության որոշմամբ հաստատվեցին Հայաստանի Հանրապետությունում կրթական գործունեության լիցենզավորման, ինչպես նաև միջին և բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունների ու դրանց մասնագիտությունների պետական հավատարմագրման կարգերը: Ուսումնական հասատատությունների և դրանց մասնագիտությունների պետական հավատարմագրումը` պետության կողմից ուսումնական հաստատության մասնագետների պատրաստման որակի` պետական, կրթական չափորոշիչներին համապատասխանության ճանաչումն է: Ուսումնական հասատատությունները շրջանավարտներին պետական նմուշի ավարտական փաստաթուղթ տալու իրավունք են ձեռք բերում պետական հավատագրման պահից:

Կառավարությունը քննության առավ «ՀՀ նախագահի, ինչպես նա— օրենսդիր, գործադիր, դատական իշխանության, տեղական ինքնակառավարման մարինների, ԿԲ ղեկավար աշխատողների, ԿԸՀ-ի նախագահի և անդամների գույքի, եկամուտների և ծախսերի հայտարարագրման մասին »ՀՀ օրենքի նախագիծը: Որոշվեց օրենքի նախագիծն ուղարկել լրամշակման` հաշվի առնելով արված դիտողություններն ու առաջարկնները և շարունակել քննարկումերը շահագրգիռ նախարարությունների հետ: Վարչապետի խոսքերով, պետք է ստեղծել այնպիսի օրենք, որը չկրի ձևական բնույթ, այլ իրագործման հստակ մեխանիզմներ ունենա:

Մեկ այլ որոշմամբ, ՀՀ 1993 թ. պետական ներքին շահող փոխառության երկրորդ թողարկման պարտատոմսերի հետգնման վերջնաժամկետը երկարացվեց մինչև 2000 թ դեկտեմբերի 31-ը:

Կառավարությունը հավանություն տվեց «Հայաստան» շքանշանի մասին» ՀՀ օրենքի նախագծին: «Հայաստան» շքանշանը շնորհվում է օտարերկյա պետությունների այն գործիչներին, ովքեր նշանակալի ավանդ ունեն ՀՀ ազգային շահերի պահպանության, անկախության, ժողովրդավարության հաստատման, Հայաստանի Հանրապետության հետ բարեկամության հաստատման, ժողովուրդների միջև խաղաղության ամրապնդման գործում:

Կառավարությունը որոշեց առաջարկել ՀՀ ԱԺ նախագահին հունիսի 5-ին, ժամը 11.00-ին` սահմանված կարգով հրավիրվել ԱԺ արտահերթ նիստ, որի օրակարգում կներառվեն մի շարք տնտեսական օրենքներ:

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ