Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 8 նոյեմբերի 2012

Սննդամթերքի մոնիտորինգը շարունակական է լինելու. վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարությամբ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետը ներկայացրել է պանրի ոլորտում ուսումնասիրությունների արդյունքները


ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան - Բարև ձեզ, հարգելի գործընկերներ:
Այսօրվա նիստը մենք պետք է սկսենք սննդի անվտանգության հարցերից: Մենք պայմանավորվել ենք, որ պարբերաբար այս հարցին անդրադառնալու ենք, որովհետև սննդի անվտանգության ոլորտում մենք ստանձնել ենք կարևորագույն պարտավորություն և պետք է երաշխավորենք մեր քաղաքացիներին, որ Հայաստանի Հանրապետությունում վաճառվող սնունդը որակյալ է և անվտանգ: Ցավոք, մենք դեռևս ունենք լրջագույն խնդիրներ: Այսօր մենք Հայաստանի Հանրապետությունում ներդնում ենք մոնիտորինգի համակարգ, որպեսզի իշխանությունները պարբերաբար իրականացնեն ստուգումներ սնունդ արտադրողների մոտ, և եթե հայտնաբերվում են խախտումներ, շեղումներ նորմերից, հանրությանը դրա մասին տեղյակ պահենք:
Պարոն Բախչագուլյանը զեկուցել է, որ ավարտել է պանրի ոլորտում ուսումնասիրություննները: Այժմ կլսենք նրան: Համեցեք, պարոն Բախչագուլյան:

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Աբրամ Բախչագուլյան – Շնորհակալություն:
Մեծարգո պարոն վարչապետ, հարգելի գործընկերներ, վարչապետի հանձնարարությամբ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին իրականացրեցինք պանրի արտադրությամբ զբաղվող թվով 59 տնտեսվարող սուբյեկտների մոտ տեսչական ստուգումներ: Ստուգումներն իրականացրել ենք ստուգաթերթերի հիման վրա: Պանրի ստուգաթերթը հիմա փորձարկման փուլում է: Ստուգաթերթում ներառված են 84 պահանջի նկատմամբ հարցեր, և 59 տնտեսվարող սուբյեկտի մոտ հայտնաբերվել են խախտումներ, որոնք վերաբերում էին թե՛ սանիտարահիգիենիկ, թե՛ մակնշման, թե՛ պահման պայմանների չկատարման հետ կապված խնդիրներին: Ստուգումների արդյունքում թվով 18 տնտեսվարող սուբյեկտի գործունեությունն արգելվել է` առանձին արտադրության կամ ամբողջ արտադրության կտրվածքով: Այդ սուբյեկտներն են` անհատ ձեռնարկատեր Կամո Վահանյան, «Անի-Մերի» ՍՊԸ, անհատ ձեռնարկատեր Գարեգին Քոչինյան, Սուսան Ղազարյան, անհատ ձեռնարկատեր Արմեն Սուքիասյան, անհատ ձեռնարկատեր Էդիկ Բոզոյան, «Ամասիայի գլխավոր պանրագործարան» ՍՊԸ, «Վարդանուշ» ՍՊԸ, «Սեդրակ և Տիգրան» ՍՊԸ, «Կալինինո կաթ» ընկերություն, «Դումիկյան Եղբայրներ» ՍՊԸ, «Մաստարաչեդո» ՍՊԸ, «Իգիթ» ՍՊԸ, «ԱՄՄ» ընկերություն, «Կաթնամթերք Վան» ՍՊԸ, «Կյորու» ընկերություն, անհատ ձեռնարկատեր Սամվել Թունյան և անհատ ձեռնարկատեր Սամվել Բալոյան: Տվյալ տնտեսվարող սուբյեկտների մոտ տեսչական ստուգումների արդյունքում կատարվել են նմուշառումներ, լաբորատոր փորձաքննության արդյունքում հայտնաբերվել են աղիքային ցուպիկի մանրէներ` մեծամասամբ չանախ պանրի արտադրատեսակի հետ կապված: 5.5 տոննա պանիր ոչնչացվել է, և տվյալ ընկերությունները ներկայումս իրականացնում են սանիտարահիգիենիկ պայմանների կատարման աշխատանքներ` ծառայության համապատասխան տեսուչների վերահսկողության ներքո: Թվով 59 տնտեսվարող սուբյեկտները ենթարկվել են վարչական պատասխանատվության, կիրառվել է տուգանք. ընդհանուր գումարը կազմել է 10 մլն 450 հազար դրամ:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան - Այդ մանրէներն ի՞նչ վտանգ են ներկայացնում առողջության համար:

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Աբրամ Բախչագուլյան – Պարոն վարչապետ, մենք տեխնիկական կանոնակարգով ունենք աղիքային ցուպիկի սահմանված թույլատրելի չափ: Աղիքային ցուպիկի մանրէների թույլատրելի քանակը գերազանցում է, որը բնակչության մոտ մարսողական համակարգի խնդիրներ է առաջացնում: Պետք է նշեմ, որ սրանք այն ընկերություններն են, որոնք ունեն փոքր արտադրական ծավալներ, փոքր ձեռնարկություններ են և չեն ապահովում սանիտարահիգիենիկ նորմերը, որոնք ներկայացված են Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշմամբ: Որոշումներով ունենք նաև մակնշման հետ կապված խնդիր: Քանի որ ընկերություններն օրական արտադրում էին մոտավորապես 60-75 կգ պանիր, այդ պանիրները հավուր պատշաճի մակնշված չեն, և խմբաքանակ, որպես այդպիսին, չի երևում, որպեսզի մենք կարողանանք հետկանչ կազմակերպել այլ խմբաքանակի հետ կապված: Բոլոր առաջադրանքները տրվել են, և 59 ընկերություններում արտադրված ամբողջ արտադրանքի խմբաքանակն այսուհետ պարտադիր պետք է մակնշված լինի: Խնդիրը բաց էր, որպեսզի մենք նաև կարողանանք ապահովել հետագծելիությունը և հետկանչը շուկայից:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան – Այսինքն` ուղղակի վնաս է հասցնում առողջությանը:

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Աբրամ Բախչագուլյան – Այո, մարսողական համակարգին:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան – Եվ դրա համար էլ մեր քաղաքացիները վճարում են, և այդ պանիրն օգտագործելուց հետո իրենց մոտ առաջանում են հիվանդություններ: Առաջին հերթին մենք պետք է հրապարակային դարձնենք այս արտադրողների, ձեռնարկությունների, պանրի տեսակի անունները, որպեսզի մեր քաղաքացիները չօգտվեն դրանցից, եթե վաճառքում հանդիպեն նման ապրանքատեսակներ, ապա հրաժարվեն դրանցից: Հաջորդ քայլն ի՞նչ է լինելու:

ՀՀ սննդամթերքի անվտանգության ծառայության պետ Աբրամ Բախչագուլյան- Ներկայում վերահսկողության տակ են այս տնտեսվարող սուբյեկտները, բոլորի արտադրությունը դադարեցված է: Նրանք պետք է ապահովեն սանիտարահիգիենիկ պահանջների կատարումը: Դրանից հետո կթողարկեն փորձնական արտադրանք, որը կենթարկվի լաբորատոր փորձաքննության և շեղումներ չհայտնաբերվելու դեպքում կթույլատրվի վերսկսել արտադրությունը, ինչի մասին նորից կիրազեկենք մեր հանրությանը:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան - Խոշոր արտադրողների մոտ ինչպիսի՞ն է վիճակը:

ՀՀ Սննդամթերքի անվտանգության ծառայության պետ Աբրամ Բախչագուլյան - Խոշոր արտադրողների մոտ սանիտարահիգիենիկ նորմերի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության արդյունքում պարզ դարձավ, որ նրանք պարտաճանաչ են և նման խնդիրներ իրենց կողմից արտադրած արտադրանքում չեն առաջանում, քանի որ նրանք ներդրել են անվտանգության համակարգեր և կարողանում են անիտարահիգիենիկ պահանջների նկատմամբ հսկողություն ապահովել: Մեր խնդիրը փոքր արտադրություններն են, որոնք չեն կարողանում ներդնել այդ համակարգերը: Սակայն մենք պարբերաբար հսկողության տակ ենք առնում այդ արտադրությունները: Պետք է նշեմ, որ օրինակ Լոռու մարզում գրանցված տնտեսվարող սուբյեկտներից կային նաև այլ գյուղացիական տնտեսություններ, որոնք արտադրում էին պանիր, սակայն գրանցված չէին և այդ ընկերություններում մենք օրենքի պահանջով չկարողացանք ստուգումներ իրականացնել: Այսինքն, որպես տնտեսվարող սուբյեկտ նրանք գրանցված չէին:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան - Պատժամիջոցները, որոնք օրենսդրությունը ձեզ տրամադրել է, բավարա՞ր են, թե՞ անհրաժեշտ է խստացնել օրենսդրությունը:

ՀՀ սննդամթերքի անվտանգության ծառայության պետ Աբրամ Բախչագուլյան- Պարոն վարչապետ, մեր կարծիքով անհրաժեշտ է խստացնել, քանի որ պահանջների չկատարման նկատմամբ վերահսկողության արդյունքում մենք չենք կարողանում դադարեցնել այս կամ այն արտադրատեսակի արտադրությունը: Միայն, եթե հայտնաբերում ենք վտանգավոր սննդամթերք, այդ դեպքում ենք կարողանում կասեցնել այդ արտադրությունը կամ առանձին արտադրատեսակի արտադրությունը, քանի որ պահանջների չկատարմամբ պայմանավորված է վտանգի աղբյուրի առկայությունը: Եթե մենք այս 59 տնտեսվարող սուբյեկտներից լաբորատոր փորձաքննության արդյունքում 18-ում ենք հայտնաբերել վտանգավոր սննդամթերք, չի բացառվում, որ վաղը մյուս 41-ում նորից լինեն այդ խնդիրները, որովհետև դրանք մեծամասամբ պայմանավորված են ընդհանուր սանիտարահիգիենիկ նորմերի չկատարմամբ, իսկ դրա նկատմամբ մեր օրենսդրությունը սահմանում է միայն վարչական պատասխանատվություն: Բոլոր տնտեսվարող սուբյեկտներն էլ ենթարկվել են վարչական պատասխանատվության: Իրենց տրվել է խախտումները վերացնելու առաջադրանք, սակայն օրենսդրությունը չի սահմանել այդ խախտումների վերացման սահմանը, թե ինչ տոկոս պետք է վերացնել խախտումները, որպեսզի կարողանան նորից սկսել արտադրությունը:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան - Իսկ միջազգային փորձն ի՞նչ է ասում:

ՀՀ սննդամթերքի անվտանգության ծառայության պետ Աբրամ Բախչագուլյան- Միջազգային փորձն ասում է, որ կենդանական ծագման ցանկացած մթերք արտադրող ընկերություն նախ մինչ արտադրությունն սկսելը պետք է գրանցվի լիազոր մարմնում և ստանա թույլտվություն արտադրությունը սկսելու համար: Միջազգային փորձն ասում է նաև, որ ցանկացած արտադրություն պետք է հիմնված լինի պատշաճ հիգիենայի և արտադրական պրակտիկայի հիման վրա, որը վտանգի աղբյուրի վերլուծության և կրիտիկական կետերի վերահսկման համակարգի նախահիմքն է: Եթե լիազոր մարմինը հսկողության արդյունքում պարզում է, որ կրիտիկական կետեր են առկա, առանց նմուշառման և լաբորատոր փորձաքննության այդ ընկերության գործունեությունը դադարեցվում է մինչև պահանջների կատարումը: Այսինքն, լաբորատոր փորձաքննության կարիք չկա, որովհետև վտանգի աղբյուրը որպես այդպիսին կարող է լինել տարբեր ժամանակահատվածներում: Դրանով է պայմանավորված, որ այնտեղ ավելի շատ ոչ թե լաբորատոր փորձաքննությունների արդյունքում է ապրանքը վտանգավոր ճանաչվում, այլ արտադրության կողմից հիգիենայի պահանջների չկատարման արդյունքում արտադրությունն է վտանգավոր ճանաչվում:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան - Հաջորդ ոլորտը ո՞րն է լինելու, որը ստուգելու եք:
ՀՀ սննդամթերքի անվտանգության ծառայության պետ Աբրամ Բախչագուլյան- Պարոն վարչապետ, այս տարի մենք պլանային ստուգումներ էլ ունենք: Մինչ տարեվերջ տարբեր ոլորտներում, մոտավորապես 70 ընկերություններում, թե՛ իրացման և թե՛ արտադրության ոլորտներում ստուգումներ ենք իրականացնելու: Ընդգրկված է մսամթերքի արտադրության ոլորտը, սակայն ոչ լիարժեք, քանի որ մյուս տարի ենք պլանավորել բոլոր մսամթերք արտադրող ընկերություններում տեսչական ստուգումներ իրականացնել:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան - Շատ լավ, այդ տեղեկատվությունը հաղորդեք զանգվածային լրատվական միջոցներին:

ՀՀ սննդամթերքի անվտանգության ծառայության պետ Աբրամ Բախչագուլյան- Շնորհակալություն:

 

 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ