Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 19 նոյեմբերի 2012

Պետք է գնահատենք Մանկավարժական համալսարանի անցյալը և դնենք զարգացման նոր նպատակներ. Տիգրան Սարգսյան




Վարչապետ Տիգրան Սարգսյանը Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցել է Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի 90-ամյակին նվիրված հանդիսությանը:
Հանրապետության նախագահի և Կառավարությանի անունից շնորհավորելով համալսարանի հոբելյանի կապակցությամբ վարչապետը նշել է. «Այս հոբելյանը լավ առիթ է, որպեսզի կարողանանք գնահատել կատարված աշխատանքները և մեր առջև դնենք զարգացման նոր նպատակներ ու խնդիրներ, չբավարարվենք անցած նվաճումներով, քանի որ ապրում ենք արագ փոփոխվող աշխարհում: Այդ համատեքստում, հենց մանկավարժությունն է, որ ունի լուրջ անելիքներ: Գաղտնիք չէ, որ եթե կարողանանք բարձր որակավորում ունեցող մասնագետներ մատակարարել կրթական համակարգին, դրանով էլ պայմանավորված կլինի այս ոլորտի բարեփոխումների ընթացքն ու մեր առջև ծառացած նոր մարտահրավերների հաղթահարումը»:
Տիգրան Սարգսյանի խոսքով՝ կրթությունն է այն բանալին, որն ապահովելու է մեր երկրի ապագան: «Ուրախ եմ, որ վերջին շրջանում Մանկավարժական համալսարանը ցուցաբերում է լավ առաջադիմություն: Մենք ունենք ազնիվ և պարկեշտ դասախոսներ, կարողանում ենք նոր կամուրջներ կառուցել եվրոպական լավագույն համալսարանների հետ, որպեսզի լավագույն փորձը տեղայնացնենք Հայաստանի Հանրապետությունում: Տեսնում եմ, որ այդ եռանդն ու նոր շունչը կարողացել ենք դասախոսական կազմի հետ հաղորդել նաև ուսանողներին: Մանկավարժական համալսարանն այսօր վստահություն և հարգանք է վայելում, ինչը պարտավոր ենք ամրապնդել»,- նշել է կառավարության ղեկավարը և ցանկություն հայտնել, որպեսզի մանկավարժական համալսարանը լինի առաջատարը բուհական բարեփոխումների բնագավառում, ինչը հնարավորություն կտա բարձրացնել կրթական համակարգի մակարդակը:
Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի 90-ամյակի կապակցությամբ, գիտության և կրթության բնագավառներում ներդրած նշանակալի ավանդի համար ՀՊՄՀ կերպարվեստի ամբիոնի պրոֆեսոր Լևոն Կոջոյանը պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով, ՀՊՄՀ մաթեմատիկայի դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Համլետ Միքայլեյանը՝ Անանիա Շիարակացու մեդալով, իսկ Գայանե Շաղգամյանին շնորհվել է ՀՀ վաստակավոր մանկավարժի կոչում: Պարգևները հանձնել է վարչապետ Տիգրան Սարգսյանը:
ՀՊՄՀ հիմնադրման 90-ամյակի առթիվ և կրթության, գիտության ոլորտում ներդրած ավանդի համար ՀՀ վարչապետի հուշամեդալով են պարգևատրվել 1987-1989 թթ. Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանակիր Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտոր, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Էդուարդ Ղազարյանը, 1994-1999 թթ. Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանակիր Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Գևորգ Բաղդասարյանը, 1999-2002 թթ. ՀՊՄՀ ռեկտոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Միսակ Դավթյանը, 2002-2010 թթ. ՀՊՄՀ ռեկտոր, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արտուշ Ղուկասյանը:
ՀՊՄՀ պրոռեկտոր, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Տիգրան Այվազյանը և ՀՊՄՀ խմբավարության և ձայնադրման ամբիոնի պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր արտիստ Էդուարդ Էլբակյանը խրախուսվել են ՀՀ վարչապետի շնորհակալագրերով:

 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ