Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

շաբաթ, 3 հունիսի 2000

Այսօր տեղի ունեցավ Լոնդոնում կայանալիք «Հայաստանը 21-րդ դարում» ՀՀ տնտեսական զարգացմանը նվիրված համաժողովի աշխատանքները կազմակերպող հանձնաժողովի ընդլայնված նիստ, որը վարում էր վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:

Ճյուղային նախարարությունները ներկայացրեցին իրենց ոլորտներում առկա այն գործարար ծրագրերը, որոնք նպատակահարմար են գտնում ներառել գործարար համաժողովի աշխատանքներում: Նշվեցին այն չափորոշիչները, որոնց պետք է բավարարեն առաջարկվող նախագծերը: Որպեսզի հանրապետության յուրաքանչյուր գործարար հնարավորություն ստանա ներկայացնելու իր նախագիծը, որոշվեց շարունակել ծրագրերի ներգրավման գործընթացը: Այս նպատակով Հայկական զարգացման գործակալությանը հանձնարարվեց շարունակել աշխատանքը գործարար շրջանակների հետ:

Որոշվեց հստակեցնել աշխատանքների ժամանակացույցը և հաջորդականությունը: Նախարարություններին հանձնարարվեց միջազգային չափանիշներին համապատասխան իրենց գործարար ծրագրերը ներկայացնել արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար Դավիթ Զադոյանին, որը 10-օրյա ժամկետում հանձնաժողովի քննարմանը պետք է հանձնի ամբողջացված ցանկը:

Հընթացս շարունակվելու է աշխատանքը միջազգային ֆինանսական կազմակերպությունների, արտասահմանյան խոշոր ընկերությունների, ինչպես նաև սփյուռքահայ գործարարների հետ՝ համաժողովի աշխատանքներին նրանց առավելագույնս ներգրավելու նպատակով:

Ըստ Անդրանիկ Մարգարյանի, համաժողովի գլխավոր խնդիրներից է լինելու Հայաստանը միջազգային հանրությանը ներկայացնել իբրև համագործակցության համար բաց, ներդրումների համար նպաստավոր երկիր, գտնել նոր գործընկերներ ու հայաստանյան արտադրանքի համար՝ նոր շուկաներ:

 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ