Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 27 նոյեմբերի 2012

Կառավարության և գինեգործության, ճշգրիտ ճարտարագիտության բնագավառների ներկայացուցիչների միջև ստորագրվել են փոխըմբռնման հուշագրեր





Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետին կից արդյունաբերական խորհրդի հերթական նիստը` պետական գերատեսչությունների ղեկավարների, մասնավոր հատվածի և խորհրդարանական ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ:
Օրակարգի առաջին հարցով ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը ներկայացրել է արտահանման վրա հիմնված արդյունաբերական քաղաքականության ռազմավարության շրջանակում իրականացված աշխատանքների ընթացքը, որոնց շրջանակում իրականացվել են կառուցվածքային, ներդրումային, կազմակերպչական և ֆինանսական աջակցության ծրագրեր:
Նախարարի զեկուցմամբ՝ 2012 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների արդյունքներով ՀՀ արդյունաբերական կազմակերպությունները թողարկել են 895 մլրդ դրամի արտադրանք, որը 2011թ. նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 10 տոկոսով: Ակնկալվում է, որ ընթացիկ տարում Հայաստանն առաջին անգամ արդյունաբերական արտադրանքի ծավալով կհատի մեկ տրիլիոն դրամի մակարդակը: Վերը նշված ժամանակահատվածում արձանագրվել է այս բնագավառի արտահանման ծավալերի 13 տոկոսի աճ՝ կազմելով 305 մլրդ դրամ:
Արդյունաբերական ռազմավարության շրջանակում կառավարության կողմից նախատեսված գործիքները, որոնցով աջակցություն է ցուցաբերվել մասնավոր հատվածին, շարունակաբար իրականացվել են: Մասնավորապես, 300 մլն դրամ ավելացված արժեքի հարկի հետաձգման ռեժիմի տրամադրման ուղղությամբ 2012 թ. հունվար ամսից առ այսօր հավանության է արժանացել 8 ներդրումային ծրագիր` 17,5 մլրդ դրամի ծավալով, և այս ներդրումների արդյունքում նախատեսվում է ստեղծել շուրջ 350 նոր աշխատատեղ: Այս ընթացքում տեղի է ունեցել մի քանի նոր ձեռնարկությունների գործարկում, մինչև տարեվերջ արդյունաբերության ոլորտում կգործարկվեն ևս 4-5 ձեռնարկություններ: Ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառվող «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետի երկարաձգման ծրագրով հավանության է արժանացել 5 ծրագիր` ընդհանուր առմամբ 1.3 մլրդ ՀՀ դրամի շրջանակում:
Փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտում, որտեղ ևս մեծ մասնաբաժին են կազմում արդյունաբերական ձեռնարկությունները, տրամադրվել է 2,4 մլրդ դրամի վարկ: «Սա աննախադեպ ծավալ է, ինչը մի քանի անգամ գերազանցում է նախորդ տարիների ցուցանիշները: Ընդհանուր առմամբ, վարկավորվել է 29 ձեռնարկություն և երեք անհատ ձեռներեց: Այս ոլորտում բավականին լուրջ աշխուժություն է նկատվում և մենք ունենք վարկերի ստացման մեծ ծավալի նոր հայտեր»,- նշել է Տիգրան Դավթյանը:
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հիշեցրել է, որ կառավարության որոշմամբ ձևավորելու է արդյունաբերության զարգացման հիմնադրամ, որը կլրացնի այն կառույցների և գործիքների շարքը, որոնք առկա են այս ոլորտի զարգացման համար: Հիմնադրամի խորհրդի աշխատանքներին, բացի պետական հատվածից, կներգրավվեն նաև մասնավոր հատվածի ներկայացուցիչները: 2013 թվականի պետբյուջեով նախատեսվում է հիմնադրամին հատկացնել 300 մլն դրամ: Ակնկալվում է, որ այստեղ կներգրավվեն նաև մասնավոր միջոցներ:
Նիստում անդրադարձ է կատարվել դեղագործության և բիոտեխնոլոգիաների, կոնյակագործության ոլորտային ռազմավարությունների իրականացումն ապահովող գործողությունների ծրագրով նախատեսված միջոցառումների ընթացքին: Ներկայացվել է ոսկեգործության, ժամագործության և ադամանդագործության ոլորտային ռազմավարությունների և վերջիններիս իրականացումն ապահովող 2012-2015թթ. գործողությունների ծրագրի նախագիծը:
Քննարկվել և հաստատվել են նաև Ճշգրիտ ճարտարագիտության 2012-2015թթ. գործողությունների և գինեգործության ոլորտի 2012-2020թթ. ռազմավարության և 2012-2015թթ. գործողությունների ծրագրերը:
Այնուհետև վարչապետ Տիգրան Սարգսյանի ներկայությամբ ՀՀ կառավարությունը՝ ի դեմս էկոնոմիկայի և Գյուղատնտեսության նախարարությունների և գինեգործության ոլորտը՝ ի դեմս Հայաստանի գինեգործների միության, արտադրող ընկերությունների, գիտակրթական, կրթական և հետազոտական հաստատությունների ստորագրել են փոխըմբռնման հուշագիր: ՀՀ կառավարության անունից հուշագիրը ստորագրել են ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը և ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:
Փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ճարտարագիտության ոլորտի՝ արտադրող ընկերությունների, գիտակրթական և կրթական, հետազոտական հաստատությունների, ձեռնարկությունների միությունների միջև:
Հուշագրերի նպատակն է՝ նպաստել վերը նշված ոլորտների երկարաժամկետ զարգացմանը` միջազգային մակարդակով մրցունակ արտադրանքի ապահովման և միջազգային ճանաչման ընդլայնման միջոցով, ցանկանալով ընդլայնել պետական և մասնավոր հատվածների միջև համագործակցությունը գինեգործության և ճարտարագիտության զարգացման ռազմավարությունների ներքո:
Կողմերը համատեղ միջոցառումներում հնարավորինս պետք է կիրառեն պետության և մասնավոր հատվածի կողմից համաֆինանսավորման սկզբունքը, համակարգեն նախաձեռնությունները՝ միջոցների նպատակային օգտագործումը և արդյունավետությունն ապահովելու համար:
Պետություն-մասնավոր համագործակցությամբ ակնկալվում է միջազգային շուկաներում մրցունակ գինիների արտադրության համար խաղողի այգետարածքների ընդլայնում, արտադրության և արտահանման ծավալների կայուն աճի ապահովում, արտահանման շուկաների դիվերսիֆիկացիա, հայկական արտադրանքի որակի և միջազգային մրցունակության բարձրացում, աշխատատեղերի պահպանում և նոր աշխատատեղերի ստեղծում, գյուղի և գյուղատնտեսության կայուն զարգացման ապահովում, խաղողի բերքի գնման պայմանագրային հարաբերությունների ընդլայնում, ժամանակակից ագրոտեխնիկայի և տեխնոլոգիաների ներդրում, բարձրորակ կադրային ներուժի ապահովում:
Ճշգրիտ ճարտարագիտության բնագավառում նախատեսվում է արտադրության և արտահանման ծավալների կայուն աճ, նորարարական սկսնակ ընկերությունների թվաքանակի աճ, հայկական արտադրանքի որակի և միջազգային մրցունակության բարձրացում, աշխատատեղերի պահպանում և նոր աշխատատեղերի ստեղծում, պետական պատվերների տեղական արտադրողների կողմից իրականացման ծավալների ընդլայնում և այլն:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ