հինգշաբթի, 8 հունիսի 2000
Այսօր վարչապետ Անդրանիկ Մարգարյանի նախագահությամբ տեղի ունեցած կառավարության արտահերթ նիստում հավանություն տրվեց ՀՀ կառավարության գործունեության ծրագրին։
Նիստում քննության առնվեցին կառավարության անդամների, ինչպես նաև նախարարություններից ստացված վերջին առաջարկություններն ու դիտողությունները, որոնց հիման վրա կառավարության գործունեության ծրագիրն ամբողջացվեց ու բերվեց վերջնական տեսքի:
Նիստում նշվեց, որ ծրագիրը ներկայացվում է որպես կառավարության գործունեության հայեցակարգ: Այն ծրագրային փաստաթուղթ է, որտեղ կառավարությունը հայտարարում է, թե տարբեր ոլորտներում ինչ հիմնական ուղղություններով պետք է իրականացնի քաղաքականությունը:
Ընդգծվեց, որ ծրագիրը տարբերվում է միջոցառումների այն պլանից, որն ըստ առանձին ոլրոտների առաջիկայում մշակվելու է՝ ամրագրելով նաև կատարման հստակ ժամկետները:
Կառավարությունը որոշեց հավանության արժանացած ծրագիրը ներկայացնել ՀՀ Ազգային Ժողով և ԱԺ նախագահին առաջարկել սահմանված կարգով հունիսի 9-ին ժամը 15-ին հրավիրել ԱԺ-ի արտահերթ նիստ՝ օրակարգում ներառելով «ՀՀ կառավարության գործունեության ծրագիրը»: