Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

շաբաթ, 8 դեկտեմբերի 2012

Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ Մայնցում բացվել է հայ գրատպության 500-ամյակին նվիրված ցուցահանդես





Շարունակվում է վարչապետ Տիգրան Սարգսյանի պաշտոնական այցը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն:
Դեկտեմբերի 7-ին Տիգրան Սարգսյանն այցելեց Մայնց քաղաք, որտեղ` Ռեյնլանդ Պֆալթս երկրամասի վարչապետ Կուրտ Բեկի հետ կայացավ հանդիպում: Հանդիպման ընթացքում ՀՀ կառավաության ղեկավարն ու Ռեյնլանդ Պֆալթս երկրամասի վարչապետը քննարկեցին երկկողմ համագործակցության հնարավորությունները, մասնավորապես գյուղատնտեսության, ճշգրիտ սարքաշինության, տուրիզմի, դեղագործության ոլորտներում: Քննարկվել է նաև փոքր և միջին ձեռնարկատիրության համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարները:
Այնուհետև կառավարության ղեկավարը մասնակցել է Մայնց քաղաքի «Գուտենբերգ» թանգարանում կազմակերպված հայ գրատպության 500-ամյակին նվիրված ցուցահանդեսին: Վարչապետ Սարգսյանը շրջել է ցուցասրահներով՝ ծանոթացել ներկայացված նյութերին:
Շնորհակալություն հայտնելով երկրամասի վարչապետին և Մայնցի քաղաքապետ Միքաել Էմբլինգին՝ միջոցառմանը մասնակցելու և գաղափարի իրականացման հարցում ցուցաբերած աջակցության համար, Տիգրան Սարգսյանը նշել է, որ իր համար մեծ հաճույք և մեծ պատիվ է մասնակցել այս հիանալի ցուցահանդեսին: Վարչապետը հիշեցրել է, որ Հայաստանն այս տարի նշում է հայ գրատպության 500-ամյա հոբելյանը և այդ նպատակով կազմակերպվել են մի շարք միջոցառումներ: «Եվ խորհրդանշական է, որ մեր այդ միջոցառումների շարքն այսօր ավարտվում է այստեղ՝ Մայնց քաղաքում, գրատպության հիմնադիր Յոհանես Գուտենբերգի բարձր անունը կրող այս հրաշալի թանգարանում:
Իսկ միջոցառումների մեկնարկը տրվել էր անցյալ տարի դեկտեմբերին Վենետիկում: Այդ քաղաքի «Կոռեր» թանգարանում Հայաստանի և Իտալիայի նախագահների բարձր հովանու ներքո մեծ շուքով անցկացվեց «Հայաստան. քաղաքակրթության դրոշմներ» ցուցահանդեսը:
Վենետիկի ընտրությունը բնավ պատահական չէր: 500 տարի առաջ հենց այդ քաղաքում էր հիմնվել առաջին հայկական տպարանն ու լույս տեսել առաջին հայերեն տպագիր գիրքը: Այդ ամենի համար մենք պարտական ենք մի մարդու, որի անունը Հակոբ Մեղապարտ է:
Պատմական Հայաստանի տարածքում, որը գտնվում էր Օսմանյան և Պարսկական կայսրությունների տիրապետության տակ, նման նախաձեռնության իրականացումը այդ տարիներին հնարավոր չէր: Եվ ինչպես շատ ուրիշ հայ մտավորականներ, Հակոբ Մեղապարտը ևս իր հայացքն ուղղեց դեպի Եվրոպա՝ այնտեղ փնտրելով իր երազանքի իրականացման հնարավորությունները»,
- նշել է Տիգրան Սարգսյանը:
Կառավարության ղեկավարի խոսքով՝ հայերի պարագայում գրատպությունը շատ ավելին էր, քան միայն վերածնունդի և լուսավորության գործիք: Անկախ պետականության բացակայության պայմաններում գիրքն ու տպագիր մամուլը, կրթությունն ու մշակույթն էր, որ հնարավորություն տվեցին մեր ժողովրդին պահպանել իր ինքնությունը:
«Հայերի համար գրատպությունն իր բացառիկ նշանակությամբ համադրելի է հինգերորդ դարի սկզբին տեղի ունեցած հայկական գրերի գյուտի հետ, որն ամուր հիմք ստեղծեց հայ ժողովրդի հետագա մշակութային և հոգևոր զարգացման համար»:
Պատկերացում կազմելու համար, թե ինչ կարևորություն է ունեցել գիրքը հայ ժողովրդի կյանքում, վարչապետ Սարգսյանը մեջբերում է կատարել «Նյու Յորք Թայմս» պարբերականում հայ գրատպության 500-ամյակին նվիրված մի հոդվածից. «Դարերի ընթացքում հայերի մոտ հատուկ վերաբերմունք է ձևավորվել գրքերի և դրանց պահպանման նկատմամբ: Գրիչները գրառումներ էին թողնում այն մասին, թե ինչպես պետք է ճիշտ խնամել և պահպանել գրքերը, ինչպես պետք է դրանք թաքցնել վտանգավոր պահերին, և նույնիսկ այն մասին, թե ինչպես փրկագնով ետ վերցնել գրքերը, երբ դրանք ընկել են սխալ մարդու ձեռքը»:
Ավարտելով խոսքը՝ Տիգրան Սարգսյանն իր երախտագիտությունն է հայտնել կազմակերպիչներին, «Գուտենբերգ» թանգարանին՝ հայկական մշակույթը գերմանական հասարակությանը ներկայացնելու այս բացառիկ հնարավորությունը ստեղծելու համար:

 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ