հինգշաբթի, 8 հունիսի 2000
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մոտ օրերս տեղի ունեցած խորհրդակցության արդյունքում հանձնարարվել էր Զարգացման հայկական գործակալությանը ակտիվ մասնակցություն ունենալ Լոնդոնում կայանալիք «Հայաստանը 21-րդ դարում» համաժողովի նախապատրաստական աշխատանքներին:
Վարչապետի հանձնարարականը հիմք ընդունելով, այսօր ԶՀԳ-ն հայտարարել է, որ պատրաստ է ՀՀ-ում գործող ընկերությունների գործարար ծրագրերը հավաքագրել, քննարկել և ներկայացնել համաժողովում` միաժամանակ ստեղծելով գործարար ծրագրերի հիմնարար բազա: