Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 25 դեկտեմբերի 2012

Ներկայացվել է www.qahana.am թարմացված կայքէջը



ՀՀ վարչապետ, Արարատյան Հայրապետական թեմի թեմական խորհրդի ատենապետ Տիգրան Սարգսյանն Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում մասնակցել է www.qahana.am թարմացված կայքէջի շնորհանդեսին: Միջոցառմանը ներկա էր նաև Արարատյան Հայրապետական թեմի առաջնոդական փախանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը:
Ողջունելով կայքէջի թարմացումը՝ Տիգրան Սարգսյանը նշել է, որ այն ծառայելու է հավատացյալ ժողովրդի հետ Արարատյան Հայրապետական թեմի կապի ամրապնդմանը: «Դա թույլ կտա օպերատիվորեն տեսնել, թե որոնք են հավատացյալներին մտահոգող խնդիրները, պատասխանել նրանց հուզող հարցերին»,- ասել է վարչապետը:
Կայքում բացվել են «Հարցեր-պատասխան», «Աղոթքներ», «Հոգևոր-գրադարան», «Ս. Պատարագ» և այլ էջեր:
Կայքում ստեղծվել են բազմաթիվ հնարավորություններ Աստվածաշունչն էլ ավելի հեշտ հասկանալու և ըմբռնելու համար: Գոյություն ունի նաև «Աստվածաշունչը շարժական միջոցների համար» էջը, որն ամեն օր թարմացվում է, մարդիկ կարող են կարդալ տվյալ օրվա հոգևոր պատգամը և սուրբգրքային ընթերցանությունը: Կայքում բացվել է նաև մանուկների համար էջ, կա մանկական գրադարան՝ նախատեսված տարբեր տարիքի երեխաների համար:
harc@qahana.am էլեկտրոնային փոստի միջոցով քաղաքացիները կարող են իրենց հարցերն ուղղել հոգևորականներին և ստանալ դրանց պատասխանները:

 

 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ