Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 13 հունիսի 2000

Այսօր վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հանդիպեց Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դեսպաններին ու ժամանակավոր հավատարմատարներին, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին:

Հանդիպման մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Հաֆեզ Ասադի հիշատակը:

Ողջունելով ներկաներին, Անդրանիկ Մարգարյանը կարևորեց այն բարյացակամ վերաբերմունքն ու զորակցությունը, որ անցումային դժվարին շրջանում ցուցաբերում են ՀՀ-ում ներկայացված եկրները:

Վարչապետը նշեց, որ թեև Հայաստանը կարողացավ դուրս գալ հոկտեմբերի 27-ի ողբերգական իրադարձությունների հետևանքով ստեղծված ներքաղաքական ճգնաժամից, սակայն դրա բացասական հետևանքները դեռ ամբողջովին հաղթահարված չեն` մասնավորապես երկրի տնտեսական կյանքում և հասարակության հոգեբանության մեջ: Այս առումով կարևորվում է ժողովրդի սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավումն ու իշխանությունների նկատմամբ մարդկանց վստահության և ապագայի հանդեպ հավատի վերականգնումը:

Անդրանիկ Մարգարյանը հավաստիացրեց, որ կառավարությունը հետևողականորեն շարունակելու է բարենորոգումների քաղաքականությունը: Նրա խոսքերով, առաջնային նպատակներից են ժողովրդավարության ամրապնդումն ու խորացումը, քաղաքացիական հասարակությունը ձևավորող ինստիտուտների և սկզբունքների հաստատումն ու կիրառումը:

Վարչապետն առանձնահատուկ կարևորեց Հայաստանի և արտերկրի միջև տնտեսական հարաբերությունների հետագա զարգացումը: Ըստ Անդրանիկ Մարգարյանի, օտարերկրյա կառավարությունների ու գործարարների կողմից վարկային ծրագրերի իրականացումը, ներդրումների խթանումը, երկկողմ առևտրի աշխույժացումը կնպաստեն Հայաստանի առջև ծառացած հիմնախնդիրների արդյունավետ լուծմանը: Կառավարությունն ամենայնս նպաստելու է ներդրողների գործունեության ծավալմանը, ստեղծելու է բարենպաստ պայմաններ, իրավական դաշտ և առևտրային ռեժիմ:

Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի անունից խոսք ասաց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Միշել Լեգրան` որպես մեր երկրում ամենաերկար աշխատած դիվանագետ: Հաջողություն մաղթելով վարչապետին` ստանձնած պատասխանատու աշխատանքում, Միշել Լեգրան իր գործընկերների անունից մասնավորապես նշեց, որ պատրաստակամ են հետագայում ևս աջակցել կառավարության կողմից իրականացվող ծրագրերին, հատկապես` օտարերկրյա ներդրումերին առնչվող:

Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հույս հայտնեց, որ համատեղ աշխատանքներին, կոնկրետ ծրագրերին վերաբերող հարցերը կքննարկվեն երկկողմ հանդիպումների ընթացքում:

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ