Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 9 հունվարի 2013

Վարչապետի հանձնարարականը կատարված է. Մանկավարժական համալսարանում աշխատավարձերը բարձրացվել են 40 տոկոսով





ՀՀ վարչապետ, Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել համալսարանի խորհրդի հերթական նիստը:
Մինչ օրակարգային հարցերին անցնելը վարչապետը շնորհավորել է ներկաներին Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ, վստահություն հայտնել, որ 2013 թվականը մանկավարժական համալսարանի համար լինելու է ձեռքբերումների ու հաջողությունների տարի: «Մենք հպարտանալու ենք, որ մասնակցել ենք այնպիսի բարեփոխումների, որոնց արդյունքները տեսանելի են լինելու ուսանողների և հասարակության համար»,- ասել է կառավարության ղեկավարը:
Այնուհետև Տիգրան Սարգսյանը ԲՈՒՀ-ի ռեկտորից հետաքրքրվել է, թե ինչ ընթացքում է գտնվում իր՝ մանկավարժական համալսարանի դասախոսների աշխատավարձերը բարձրացնելու վերաբերյալ սեպտեմբերի 25-ին տրված հանձնարարականը:
Համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը պատասխանել է, որ 2013 թվականի հունվարի 1-ից դասախոսների աշխատավարձերը բարձրացվել են 40 տոկոսով և պարզաբանումներ է ներկայացրել, թե ինչ միջոցների հաշվի է դա իրականացվել:
Ռեկտորը նախ հիշեցրել է, որ վերջին երկու տարիների ընթացքում ԲՈՒՀ-ի դասախոսների աշխատավարձերը բարձրացվել են 80 տոկոսով, ինչն իրականացվել է մի շարք խնայողությունների հաշվին:
«Եթե 2010 թվականին համալսարանում շինարարական աշխատանքների համար ծախսվել է 690 մլն դրամ, ապա 2012-ին այդ թիվը կազմել է 280 մլն: 2010-ին գրասենյակային ծախսերը կազմել են 60 մլն դրամ, 2012-ին՝ 22 մլն: Ընթացիկ տարում, անցնելով կառավարման էլեկտրոնային համակարգի, մենք նախատեսում ենք այդ ծախսերը հասցնել 13 մլն դրամի:
Տնտեսական ծախսերը 2010-ին կազմել էին 40 մլն դրամ, 2012-ին՝ 22, այս տարի այդ թիվը կդառնա 13 մլն դրամ: Տրանսպորտային միջոցների վարձակալման ծախսերը 2010-ի 19 մլն դրամի փոխարեն 2012-ին հասցվել են 4 մլն-ի: 2013-ին այդ ուղղությամբ որևէ միջոց չի ծախսվելու, քանի որ ԲՈՒՀ-ը ձեռք է բերել սեփական տրանսպորտային միջոցներ: Այս ամենը կարելի է շարունակել:
Ցանկանում եմ պաշտոնապես հայտարարել, որ մանկավարժական համալսարանի դասախոսների աշխատավարձերի բարձրացման համար ՀՀ պետական բյուջեից որևէ ֆինանսական օժանդակություն չի ստացվել:
Պետք է ավելացնեմ, որ տեխնիկական ու ֆինանսական միջոցներ ենք ստացել նաև միջազգային տարբեր ծրագրերից: Ընդհանրապես, մեր կարևորագույն քաղաքականությունը պետք է լինի դասախոսների աշխատավարձերի հետագա բարձրացումը»
,- ասել է Ռուբեն Միրզախանյանը:
«Սա ճիշտ ազդակ է: Եթե մենք պայքարում ենք ստվերային եկամուտների դեմ, ապա պետք է դասախոսների համար օբյեկտիվորեն ապահովենք նորմալ եկամուտներ, ինչը կնվազեցնի բացասական ռիսկերը»,- իր հերթին ընդգծել է վարչապետ Սարգսյանը:
Խորհրդի նիստում ներկայացվել է նաև մանկավարժական համալսարանի գործունեության 2012 թվականի հաշվետվությունը և 2013 թ. բյուջեի նախագիծը:

 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ