Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 16 հունիսի 2000

Այսօր վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունեց ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամադ Ֆարհադ Քոլեյնիին:

Վարչապետ Անդրանիկ Մարգարյանն իր մտահոգությունը հայտնեց վերջերս «Զվարթնոց» օդանավակայանում դեսպանի հետ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ: Նշվեց, որ դեպքի մանրամասներն ուսումնասիրելու նպատակով ստեղծված է կառավարական հանձնաժողով: Երկուստեք վստահություն հայտնվեց, որ միջադեպը իր անդրադարձը չի ունենա հայ- իրանական հարաբերություների վրա:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին ինչպես երկկողմ այն ծրագրերը, որոնք այժմ իրականացվում են, այնպես էլ հետագա համագործակցության հեռանկարները: Վարչապետի խոսքերով, հայ-իրանական համատեղ գործունեության դաշտը բավական ընդարձակ է և այսուհետ ռազմավարական գործընկեր երկրեների հարաբերություններին պետք է հաղորդվի նոր որակ՝ ներգրավելով նոր գործոններ: Կարևորվեց տրանսպորտի, առևտրի, էներգետիկայի, տնտեսության այլ ոլորտներում համագործակցությունն ավելի կազմակերպված և ընդգրկուն դարձնելու անհրաժեշտությունը: Այս առումով առանձնակի ընդգծվեցին ՀՀ կառավարության կողմից Մեղրու ենթաշրջանում իրականացվող միջոցառումները: Մոհամադ Քոլեյնիին հավաստիացրեց, որ իրանական կողմը պատրաստակամ է ամենայնս աջակցելու այդ ծարգրին: Նա նշեց, որ համատեղ նախագծերին առավել գործնական բնույթ հաղորդելու նպատակով առաջիկայում կսետղծվի միացյալ հանձնախումբ:

Հանդիպման մասնակիցները հայ-իրանական զարգացող հարաբերությունները որակեցին որպես տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման կարևորագույն գործոններից մեկը:

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ