Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 31 հունվարի 2013

Վարչապետ Տիգրան Սարգսյանի ներածական խոսքը կառավարության նիստում


Բարև ձեզ, հարգելի գործընկերներ։
Այսօր կառավարության կայքէջում տեղադրվելու է մեր գործունեության գնահատականների վերաբերյալ հաշվետվությունը, որը տրվում է հարցումների հիման վրա։ Ուզում եմ ձեզ տեղյակ պահել, որ ըստ մեր քաղաքացիների գնահատականների վերջին տարիների ընթացքում աչքի ընկնող բարեփոխումները, որոնք շոշափելի արդյունք են տվել, հետևյալն են. առաջինը բջջային կապի և ինտերնետի ոլորտն է։ Հարցված քաղաքացիների 95.3 տոկոսը գնահատել են, որ այս ոլորտում ակնհայտորեն կան դրական տեղաշարժեր վերջին հինգ տարիների ընթացքում։ Երկրորդ ոլորտը, որտեղ նույնպես ունենք շոշափելի արդյունքներ, երրորդ անձանց ռիսկի ապահովագրության ոլորտն է, որի վերաբերյալ բավական բուռն քննարկումներ էին տեղի ունենում մեր հասարակության մեջ և հիշում եք, որ կար նաև լուրջ քննադատություն, բայց, այնուամենայնիվ, մեր քաղաքացիների 82.4 տոկոսը արդյունքները գնահատում են դրական։ Երրորդ ոլորտը` 65.1 տոկոս, կադաստրի աշխատանքն է, որտեղ մեր քաղաքացիները գնահատում են, որ կան լուրջ ձեռքբերումներ։ Մեր քաղաքացիների գնահատականներով այս երեք ոլորտներում մենք ունենք ակնհայտ առաջընթաց։ Հարգելի գործընկերներ, ավելի մանրամասն հաշվետվությանը դուք կարող եք ծանոթանալ մեր կայքում, քանի որ բոլոր ոլորտների վերաբերյալ գնահատականներն այնտեղ տեղադրված են և ձեր գերատեսչությունների պատասխանատվության ոլորտների վերաբերյալ կարող եք տեսնել հասարակության ընկալումների փոփոխությունները տարվա ընթացքում։
Երկրորդ հարցը, որին կուզենայի անդրադառնալ։ Մենք երեք տարի առաջ ՀՀ-ում օրենսդրորեն մի նորմ սահմանեցինք, որ խոշոր ձեռնարկությունները պարտավոր են արտաքին աուդիտ իրականացնել և հանրությանը հաշվետվություն տալ իրենց ֆինանսական իրավիճակի վերաբերյալ։ Այսօր ֆինանսների նախարարն ինձ զեկուցել է, որ նրանք ամփոփել են 2012 թվականի արդյունքները։ 800-ից ավելի խոշոր ձեռնարկություններ պետք է ներկայացնեին այդ հաշվետվությունները։ Կարծում եմ, պարոն Գաբրիելյան, ճիշտ կլինի, որ հաշվետվությունները հավաքենք մեկ կայքում և դարձնենք հրապարակային, որպեսզի մեր քաղաքացիները տարբեր թերթերից դժվարություններ չունենան հավաքագրել այդ միասնական տեղեկատվությունը։ Կտեսնենք ընդհանուր պատկերը, թե որոնք են այն ձեռնարկությունները, որոնք չունեն խնդիրներ իրենց ֆինանսական հաշվետվությունների հետ։ Կան նաև տասնյակ ձեռնարկություններ, որտեղ ֆինանսական աուդիտորները տեսնում են լուրջ խնդիրներ, բացթողումներ։ Նույնիսկ կան ձեռնարկություններ, որոնց աուդիտորական եզրակացությունը բացասական է։ Դա նշանակում է, որ այդ ձեռնարկությունները վերահսկողության տեսակետից հայտնվելու են ռիսկային դաշտում և նրանց նկատմամբ պետության կողմից իրականացվող վարչարարական վերահսկողական գործառույթները լինելու են ավելի խիստ, քան այն ձեռնարկությունների նկատմամբ, որոնց եզրակացություններում աուդիտորական ընկերությունները խնդիրներ չեն հայտնաբերել։
Կառավարության այս թափանցիկ աշխատաոճը կարևոր է, քանի որ այն նաև խթանում է լրատվական միջոցների թափանցիկ աշխատանքին, որովհետև նրանց համար ստեղծում է լավ դաշտ, տեղեկատվական տվյալներ, վիճակագրություն, հարցման արդյունքներ, որպեսզի նրանց վերլուծությունները լինեն ավելի պրոֆեսիոնալ և կոմպետենտ։ Ուրախ եմ, որ երեկ հրապարակված «Լրագրողներ առանց սահմանների» զեկույցում այդ դաշտում լրատվական միջոցների գնահատման ինդեքսով մենք երեք կետով առաջ ենք շարժվել և վերջին չորս տարիների ընթացքում 111-րդ տեղից տեղափոխվել ենք 74-րդ տեղը և տարածաշրջանում այդ ցուցանիշով լավագույնն ենք։ Իհարկե, դեռևս մեծ ճանապարհ ունենք անցնելու լրատվական միջոցների անկախությունը մեծացնելու տեսակետից, բայց որ առաջընթաց կա, դա արդեն կարևոր է մեզ համար։

 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ