հինգշաբթի, 31 հունվարի 2013
Հայաստանի վարչապետի ցավակցական խոսքը Ղազախստանի վարչապետին
Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից խորապես ցավակցում եմ Ալմաթիի օդանավակայանում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ: Մենք սգում ենք Ղազախստանի ժողովրդի հետ միասին և կիսում ենք ձեր ցավը տասնյակ մարդկանց ողբերգական մահվան համար:
Խնդրում եմ մեր ցավակցությունները, մխիթարանքի խոսքերը և զորակցությունը փոխանցել զոհվածների ընտանիքներին: