Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 23 հունիսի 2000

Այսօր վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունեց Եվրամիության անդամ չորս երկրների՝ Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության,Գերմանիայի և Հունաստանի՝ ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին Եվրամիության, ինչպես նաև եվրոպական այլ կառույցների հետ Հայաստանի համագործակցությանը վերաբերող հարցեր, այն ներդրումային ծրագրերը, որոնք իրականացվում են հանրապետությունում: Իր գործընկերների անունից ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Միշել Լեգրան նշեց, որ Եվրամիության անդամ երկրները Հայաստանում կարևոր ներդնողներից են և հակված են աջակցելու ՀՀ կառավարությանը՝ բարեփոխումների իրականացման, տնտեսության վերականգնման խնդրում:

Պատասխանելով դեսպաններին հետաքրքրող հարցերին, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը ներկայացրեց այն միջոցառումները, որոնք ուղղված են երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավմանը, ներդրումների համար նպաստավոր պայմանների ապահովմանը, օրենսդրական դաշտի կատարելագործմանը, կոռուպցիայի, բյուրոկրատական քաշքշուկների դեմ պայքարին: ՀՀ-ում սոցիալական խնդիրների լուծումը, արտագաղթի կասեցումը, բարոյահոգեբանական նորմալ մթնոլորտի ստեղծումը վարչապետը պայմանավորեց երկրում տնտեսության զարգացմամբ, աշխատատեղերի ստեղծմամբ, ներդրումների հոսքի ապահովմամբ:

Վարչապետը նշեց, որ կառավարությունում քաջատեղյակ են բոլոր այն դժվարություններին, որոնց Հայաստանում հանդիպում են օտարերկրյա ներդրողները: Նա կոնկրետ՝ «Արմենթելի», «Երևանի կոնյակի գործարանի» և այլ օրինակների վրա նշեց, թե ինչ միջոցառումներ են իրականացվում դրանց հաղթահարման ուղղությամբ: Հավաստիացվեց, որ ներդրումների ներգրավումը, գործարարության համար նպաստավոր պայմանների ստեղծումը, սկսած բարեփոխումների շարունակումը մնում են կառավարության առաջնահերթ խնդիրների թվում:

Հանդիման ընթացքում կարևորվեց Առևտրի համաշխարհային կազմակերպությանը, Եվրախորհրդին ՀՀ-ի անդամակցությունը, Լոնդոնում կայանալիք գործարար համաժողովի հաջող կազմակերպումն ու անցկացումը, միջազգային հանրությանը երկրի հնարավորությունների պատշաճ նեկայացումը, Հայաստանում զբոսաշրջիկության զարգացման անհրաժեշտությունը: Վարչապետը ներկայացնելով նշված հարցերի ուղղությամբ կառավարության ձեռնարկած միջոցառումները նշեց, որ ակնկալում է հետագա համագործակցություն և համատեղ աշխատանք:

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ