Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 26 հունիսի 2000

Այսօր վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունեց Հայաստանում Փախստականների հարցերով նորվեգական խորհրդի մշտական ներկայացուցիչ Յան Վիլյումսենին:

Ներկայացնելով ՀՀ-ում խորհրդի կատարած աշխատանքները, Յան Վիլյումսենը նշեց, որ դրանք առաջիկա տարիներին ևս իրենց շարունակությունը կունենան: Կազմակերպությունը Հայաստանում իր գործունեությունը սկսել է Սպիտակի երկրաշարժից անմիջապես հետո՝ զգալի օժանդակություն ցույց տալով աղետի գոտու բնակչությանը: Այս տարիներին մեծածավալ աջակցություն է ցույց տրվել Հայաստան եկած փախստականներին, գյուղական բնակչությանը՝ կառուցելով և նորոգելով բնակարաններ, դպրոցներ, ջրագծեր: Նորվեգական խորհրդի աջակցությամբ, մասնավորապես, կառուցվել է 3 և վերանորոգվել 30 դպրոց: 80 ընտանիքի համար բնակարաններ են կառուցվել Նոր Արտամեդում, իսկ շահագործման հանձնված ջրագծերի շնորհիվ ջրով ապահովվել է շուրջ 150.000 բնակիչ: Յան Վիլլյումսենի հավաստմամբ, նորվեգական կողմը մտադիր է շարունակել համագործակցությունը Հայաստանի հետ՝ ներառելով գործակցության նոր ոլորտներ:

Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը շնորհակալություն հայտնելով հանրապետության համար դժվարին տարիներին նորվեգական իշխանությունների, Փախստականների հարցերով նորվեգական խորհրդի ցուցաբերած աջակցության համար, հույս հայտնեց, որ ավանդույթներ ունեցող համագործակցությունը մարդասիրական օգնությունից կտեղափոխվի զարգացման ծրագրերի դաշտ: Վարչապետի խոսքերով, աշխատատեղերի ստեղծմամբ հնարավոր կլինի հաղթահարել սոցիալական շատ խնդիրներ:

 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ