Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 26 հունիսի 2000

Այսօր վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հանդիպում է ունեցել հանրապետության մի շարք խոշոր գործարարների հետ, որոնք ներկայացրել են երկրում վարվող տնտեսական քաղաքականության նկատմամբ իրենց վերաբերմունքը, մտահոգությունները, տնտեսության զարգացման առաջնահերթ խնդիրները։ Մասնավորապես, գործարարներն առաջարկել են՝ վարչապետի անմիջական ղեկեվարությամբ ստեղծել նոր կառուցվածքային միավոր՝ դրա առջև դնելով տնտեսության զարգացման ռազմավարության մշակման խնդիրները։ Գործարարների կարծիքով այդ կառույցը պետք է ունենա պետական կարգավիճակ։

Ըստ գործարարների, անհրաժեշտ է ճշտել երկրում տարվող տնտեսական քաղաքականության ընդհանուր տրամաբանությունն այնպես, որ ծրագրի նպատակներն ու խնդիրները թելադրված լինեն երկրի զարգացման գերակայություններով ու արտահայտվեն մակրոտնտեսական որոշակի ցուցանիշների տեսքով:

Կարևորելով գործարարների հետ այս հանդիպումը, վարչապետը նշել է, որ պետություն-գործարարներ համագործակցությունը այսուհետ պետք է ավելի գործնական դարձնել և մշտապես միմյանց տրվող խոստումների, հավաստիացումների շրջանակներից դուրս գալ՝ աշխատելով «ավելի քիչ խոսել և ավելի շատ գործել» սկզբունքով: Անդրանիկ Մարգարյանը կառավարության համար առաջնահերթ է համարել ստվերայնության, հովանավորչության դեմ պայքարը, գործարարության համար մրցակցային հավասար, նպաստավոր պայմանների ստեղծումը, ինչը նաև օտարերկրյա ներդրողների, գործարարների համար երաշխիք կդառնա մեր երկրում գործունեություն ծավալելու հարցում: Վարչապետը նշել է, որ ՀՀ նախագահի, «Միասնություն» դաշինքի և կառավարության գործունեության ծրագրի հիմնադրույթներից բխող գործողությունների ծրագիրը մշակելիս անպայման հաշվի կառնվեն նաև գործարարների առաջարկները: Նա գործարարներին առաջարկել է առանձին խումբ ստեղծել տնտեսական օրենքների մշակման փուլում կառավարության հետ սերտորեն համագործակցելու և իրենց առաջարկները ներկայացնելու համար:

Վարչապետի հետ հանդիպմանը գործարարները հստակեցրել են համագործակցության առաջին քայլերը:

 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ