Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 19 մարտի 2013

Վարչապետն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ դեսպանին




Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սուրեշ Բաբուին: Շնորհավորելով դեսպանին մեր երկրում դիվանագիտական առաքելությունը սկսելու կապակցությամբ՝ վարչապետը հույս է հայտնել, որ առաջիկայում հայ-հնդկական հարաբերությունները կշարունակեն խորանալ ու ընդլայնվել:
Սուրեշ Բաբուն պատրաստակամություն է հայտնել ներդնել բոլոր ջանքերը՝ երկու բարեկամ երկրների կապերին նոր թափ հաղորդելու ու գործնական ծրագրեր իրականացնելու համար:
Այդ համատեքստում, զրուցակիցները քննարկել են տնտեսական, տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության և այլ բնագավառներում հետագա համագործակցությանն ու նախագծերի իրականացման հնարավորությանը վերաբերող հարցեր:
Հանդիպմանը դեսպանը վստահություն է հայտնել, որ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ Հայաստանի կառավարությունը կշարունակի իր արագ տեմպերով տնտեսական զարգացումը, ինչն իր հերթին կնպաստի մեր երկիր հնդկական ներդրումների ներգրավմանը:

 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ