Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 26 մարտի 2013

Վարչապետը ծանոթացել է արդյունաբերական ընկերության գործունեությանը և հետագա ծրագրերին







Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Երևանի «Արմենիան մոլիբդեն փրոդաքշն» ընկերություն, որը զբաղվում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կողմից արդյունահանվող մոլիբդենի խտանյութի վերամշակմամբ։ Կառավարության ղեկավարը շրջել է գործարանում՝ ծանոթացել ֆերոմոլիբդենի արտադրության գործընթացին, կատարված ներդրումների ադրյունքներին և առաջիկա ծրագրերին:
Տեղեկացվել է, որ 2012թ. «Արմենիան մոլիբդեն փրոդաքշն»-ն արտադրել է 2840 տոննա ֆերոմոլիբդեն, որի արժեքը կազմել է 20,11 մլրդ դրամ. 2011-ի նկատմամբ աճը կազմել է 12.7 տոկոս: Արտադրանքն ամբողջությամբ իրացվել է Եվրոպայում:
2013-ի հունվար-փետրվար ամիսներին ֆերոմոլիբդենի արտադրության ծավալը կազմել է 520 տոննա` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 340 տոննայի փոխարեն, ապահովելով 52,9 տոկոսի աճ: Արտադրանքի ծավալը դրամային արտահայտությամբ կազմել է 3.55 մլրդ դրամ, նախորդ տարվա` 2,6 մլրդ դրամի դիմաց:
Չնայած ընկերության կողմից արտադրության ֆիզիկական ծավալների զգալի աճին` դրամային արտահայտությամբ տոկոսային աճի տեմպը դանդաղել է, ինչը բացատրվում է միջազգային շուկայում ֆերոմոլիբդենի գների դանդաղ, բայց կայուն նվազմամբ: Այսպես, եթե 2013 թ. հունվարին 1 տ մոլիբդենի գինը կազմել է 29,1 հազ. ԱՄՆ դոլար, ապա փետրվարի 20-ի դրությամբ այն նվազել է մինչև 27,8 հազար դոլար:
Ընկերությունն ընթացիկ տարում աճ արձանագրելու նպատակով կատարել է աշխատանքներ` ուղղված վտանգավոր թափոնները (նախկինում չօգտագործվող թափոններ) վերամշակելու և լրացուցիչ քանակի ֆերոմոլիբդեն ստանալու նպատակով: Նշված գործունեությունն իրականացնելու նպատակով ՀՀ կառավարության 2012 թվականին ընդունած որոշմամբ «Արմենիան մոլիբդեն փրոդաքշն»-ին տրամադրվել է վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման, պահպանման, փոխադրման և տեղադրման լիցենզիա: Ներկայում ընթանում են նոր արտադրամասի սարքավորումների շահագործման աշխատանքներ, որին զուգահեռ նաև իրականացվում են միջոցառումներ՝ համապատասխան երկրորդային հումքով ապահովելու ուղղությամբ:
2008թ. ձեռնարկությունում գործում է ամոնիումի պերռենատի (ռենիումի պարունակությունը 69,4 տոկոս) արտադրության արտադրամասը: Ներկայում ընկերությունում աշխատում է շուրջ 500 մարդ, որոնց միջին ամսական աշխատավարձը կազմում է 208.4 հազ. դրամ:
Խոշոր հարկատուների ցուցակում «Արմենիան մոլիբդեն փրոդաքշն»-ն զբաղեցնում է 155-րդ տեղը՝ վճարելով 602,7 մլն դրամ:
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ