Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 29 հունիսի 2000

Այսօր տեղի ունեցավ կառավարության հերթական նիստը, որը վարում էր վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:

Կառավարությունը հաստատեց դատական ակտերի հիման վրա ՀՀ պետբյուջեից բռնագանձման ենթակա գումարների դիմաց փոխանցելի մուրհակների տրման կարգը: Դրանով սահմանվում են մուրհակների թողարկման դեպքերը, տրամադրման ընթացակարգը, շրջանառության պայմանները, հաշվառման և մարման կարգերը: Տրվող մուրհակները անվանական փոխանցելի փաստաթղային արժեթղթեր են, որոնցում, մարման ժամկետը լրանալուց հետո, որպես վճարող նշվում է ՀՀ կենտրոնական բանկը: Մուրհակն ստացած պարտատերն իրավունք ունի, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, այն փոխանցել այլ անձի:

Մեկ այլ որոշմամբ, 1999-2000 թթ. բնակավայրերի կենտրոնացված ջրամատակարարման համար օգտագործված էներգակիրների դիմաց վճարումներ կատարելու նպատակով համայնքների ֆինանսական համահարթեցման գումարներից հատկացվեց 1,5 մլրդ դրամ: Այն համամասնորեն կբաշխվի հանրապետության տարբեր համայնքներին` էներգակիրների դիմաց պարտքերի վճարման համար: Նշված որոշմամբ հանձնարարվում է շարունակել ձմռան սեզոնում կենտրոնացված ջերմամատակարարման համար բնակչությունից չգանձված վարձավճարների հետագա հավաքագրումը:

Նիստում հաստատվեց 2000-2001 ուստարում մագիստրատուրայի ընդունելության տեղերի թիվը, ինչպես նաև ասպիրանտուրայի և դոկտորանտուրայի ընդունելության պետական պատվերները: Ըստ դրա, մագիստրատուրայի ընդունելության համար սահմանվեց պետպատվերով` 340, վճարովի հիմունքով` 370 տեղ: Դոկտորանտուրայի պետական պատվերը կլինի 5, ասպիրանտուրայինը` 344 տեղ, որից 224-ը` առկա, 120-ը` հեռակա:

Կառավարությունը հավանություն տվեց ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում պետական քաղաքականության հայեցակարգին, որտեղ սահմանվում են այս ոլորտի ազգային համակարգը, նպատականերն ու խնդիրները:

Պատմության և մշակույթի հուշարձան հանդիացող մի շարք վանքերի ու եկեղեցիների պահպանության, հետագա օգտագործման նպատակով կառավարությունը որոշեց դրանք անհատույց` սեփականության իրավունքով, հանձնել Հայաստանյայց Առաքելական եկեղեցուն:

Նիստում ներկայացվեցին «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» ՀՀ օրենքի և «ՀՀ-ում փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման քաղաքականության և ռազմավարության հիմնադրույթների» մասին նախագծերը:

Կարևորելով այս երկու փաստաթղերի ընդունումը և դիտարկելով որպես ոլորտի համակարգային խնդիրներին ուղղված նախագծեր, կառավարությունը որոշեց դրանք ուղարկել հետագա քննարկման և լրամշակման` առավել ամբողջական և հիմնավոր դարձնելու նպատակով:

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ