Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 25 ապրիլի 2013

Վարչապետն ընդունել է Եվրոպական խորհրդարանի Եվրամիություն-Հայաստան բարեկամության խմբի պատգամավորներին





Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի Եվրամիություն-Հայաստան բարեկամության խմբի պատգամավորներին՝ խմբի ղեկավար Էլենի Թեոխարուսի գլխավորությամբ: Կառավարության ղեկավարը ողջունել է պատգամավորների այցը Հայաստան և հույս հայտնել, որ այն կնպաստի երկկողմ կապերի հետագա զարգացմանն ու ընդլայնմանը:
Այնուհետև զրուցակիցները քննարկել են Հայաստանի տնտեսական իրավիճակին, հայ-թուրքական հարաբերություններին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող հարցեր:
Պատասխանելով եվրոպացի պատգամավորների հարցին՝ վարչապետ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը հավատարիմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ԼՂ խնդրի լուծմանը և պատրաստ է հետևողական ջանքեր գործադրել հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու համար:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև սիրիահայության խնդիրներին և մեր երկրի կողմից վերջիններիս նկատմամբ ցուցաբերվող օժանդակությանն ու ծրագրերին: Եվրոպական խորհրդարանի պատգամավորները կարևորել են Հայաստան ներգաղթած սիրիահայությանը միջազգային կառույցների ու իրենց երկրների կառավարությունների կողմից օժանդակության ցուցաբերումը և պատրաստակամություն հայտնել՝ նպաստել այդ գործընթացին:
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ