ուրբաթ, 5 մարտի 2004
ՀՀ Կառավարության անդամները մարտի 6-ին ևս կայցելեն մարզեր: Վաղը Գեղարքունիքի մարզ կմեկնեն Քաղաքաշինության, Գյուղատնտեսության, Առողջապահության, Կրթության և գիտության, Բնապահպանության նախարարները: Նրանք հանդիպումներ կունենան Գավառ, Վարդենիս, Մարտունի քաղաքների և Ներքին Գետաշեն ու Սարուխան գյուղերի բնակչության հետ: Օրվա ավարտին կառավարության անդամները մարզպետարանում կքննարկեն այցի արդյունքները: