երկուշաբթի, 8 մարտի 2004
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը՝ նշանակման կապակցությամբ, շնորհավորել է իր ռուս գործընկերոջը՝ ՌԴ կառավարության նախագահ պարոն Միխայիլ Ֆրադկովին: ՀՀ վարչապետի շնորհավորական խոսքում մասնավորապես ասված է.
«Հարգարժան Միխայիլ Եֆիմովիչ, ՀՀ կառավարության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ՝ ՌԴ կառավարության նախագահի պաշտոնում նշանակվելու առիթով: Մեծ նշանակություն տալով Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ստեղծված ռազմավարական գործընկերության ամրապնդմանը և փոխշահավետ համագործակցության ընդլայնմանը, համոզված եմ, որ Ձեր գործունեությունը այդ բարձր պաշտոնում մեծապես կնպաստի մեր եղբայրական երկրների և ժողովուրդների միջև հետագա բազմակողմ կապերի զարգացմանը:
Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ, հարգարժան Միխայիլ Եֆիմովիչ, մեծ հաջողություններ Ձեր բազմազբաղ գործունեության մեջ, իսկ ամբողջ ռուս ժողովրդին՝ խաղաղություն, երջանկություն և բարգավաճում:
Ընդունեք իմ անկեղծ հարգանքի հավաստիքը»: