Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 9 մարտի 2004

ՀՀ Կառավարության անդամներն այսօր մեկնել են Արմավիրի մարզ: Այցին մասնակցում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող, Գյուղատնտեսության, Առողջապահության, Քաղաքաշինության նախարարներն ու Կառավարությանն առընթեր ջրային տնտեսության և Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեների նախագահները: Նրանք հանդիպումներ կունենան Էջմիածնի, Մեծամորի, Արմավիր քաղաքի բնակիչների հետ՝ այցի ավարտին արդյունքները քննարկելով մարզպետարանում:

Վաղը՝ մարտի 10-ին ևս նախատեսվում է ՀՀ կառավարության անդամների այց մարզեր: Շիրակի մարզ կմեկնեն Քաղաքաշինության, Գյուղատնտեսության, Առողջապահության նախարարներն ու Ջրային տնտեսության և Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեների նախագահները, որոնք հանդիպումներ կունենան Ազատանի, Ախուրյանի, Գյումրիի, Շիրակ գյուղի բնակչության հետ՝ այցի ավարտին կրկին մասնակցելով մարզխորհրդի նիստին:

Նախարարները հանրապետության մարզեր իրենց այցելությունները կշարունակեն մինչև մարտի 26-ը: Առաջիկայում նախատեսվում է այց Լոռու մարզ՝ մարտի 12-ին, Արարատի մարզ՝ մարտի 16-ին, այնուհետև մարտի 19-ին՝ Վայոց Ձորի, մարտի 20-21-ին՝ Սյունիքի և մարտի 26-ին՝ Տավուշի մարզեր:

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ