ուրբաթ, 7 հունիսի 2013
Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Խաժակ Կարայանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ։
***
Կենսագրական տվյալներ
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1972 թ. հունվարի 2, ք. Երևան
Կրթություն
1988 -1993 թթ. – Երևանի պետական համալսարան, ֆիզիկայի ֆակուլտետ
1993 – 1997 թթ. - Երևանի պետական համալսարան, ֆիզիկայի ֆակուլտետ, ասպիրանտուրա
Աշխատանքային գործունեություն
1996-1997 թթ. – ՄՀՄԻ` կրտսեր գիտաշխատող
1997 թ. – Երևանի պետական համալսարան, Միջազգային տնտեսական կապերի համալսարան, դասախոս
2000 – 2004 թթ. - «Երևան քաղաքի էկոլոգիական անվտանգության և հսկողության կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն
2004 – 2009 թթ. - «Երևան քաղաքի կառավարման տեխնոլագիաների կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն
2010 – 2013 թթ. – ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի խորհրդական
2013 թ. հունիսի 7-ից` ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ
Այլ տվյալներ
1997 – 1999 թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում: Տիրապետում է անգլերենի և ռուսերենի:
Կուսակցական պատկանելություն
Հայաստանի Հանրապետական կուսակցություն
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի մեկ երեխա: