Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

կիրակի, 16 հունիսի 2013

Դիլիջանում մեկնարկել է շախմատի կանանց «Գրան Պրի» շարքի վեց մրցաշարերից մեկը





ՀՀ վարչապետ, ՀՀ շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում մեկնարկել է շախմատի կանանց «Գրան Պրի» շարքի վեց մրցաշարերից մեկը, որը կանցկացվի մինչ հունիսի 29-ը:
ՀՀ նախագահ, ՀՀ շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանի և ՀՀ կառավարության անունից ողջունելով մրցաշարի բոլոր մասնակիցներին և ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովին՝ վարչապետը նշել է. «Այսօր շախմատը մեր կյանքում մեծ տեղ է զբաղեցնում և մեծ դերակատարություն ունի հայ ժողովրդի ապրելաձևում: Այդ փոփոխությունը մեր կյանքում տեղի ունեցավ շնորհիվ Տիգրան Պետրոսյանի: «Գրան Պրի»-ն այսօր անցկացնում ենք հենց այդ խորհրդի ներքո, որովհետև ուղիղ 50 տարի առաջ, Տիգրան Պետրոսյանը դառնալով շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոնը, կարողացավ մեզ ոգևորել, համախմբել հայ ժողովրդին»:
Կառավարության ղեկավարը մրցաշարի բոլոր մասնակիցներին մաղթել է հաջողություններ և հետաքրքրիր պարտիաներ:
«Գրան Պրի»-ին մասնակցում են աշխարհի ուժեղագույն շախմատիստուհիներից 12-ը, ովքեր ներկայացնում են Հնդկաստանը, Ռուսաստանը, Ուկրաինան, Մոնղոլիան, Վրաստանը, Սլովենիան, Բուլղարիան, Լիտվան և Հայաստանը:
Միջազգային այս կարևորագույն մրցաշարը նվիրված է շախմատի աշխարհի կրկնակի չեմպիոն Տիգրան Պետրոսյանի հաղթանակի 50-ամյակին, որը նա տոնել է 1963 թվականին Միխայիլ Բոտվիննիկի հետ պայքարում:

 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ