Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

շաբաթ, 13 մարտի 2004


Այսօր ՀՀ կառավարության նիստերի դահլիճում տեղի է ունեցել ՀՀ ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների գործունեությունը կանոնակարգող խորհրդի ընդլայնված նիստ, որին մասնակցոել են խորհրդի անդամները` նախագահությամբ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար Հ. Աբրահամյանի: Նիստին ներկա են եղել ՀՀ մարզպետները, ՀՀ գյուղատնտեսության, բնապահպանության նախարարությունների ներկայացուցիչներ, մարզպետարանների գյուղվարչության պետեր, Ջրային տնտեսության զարգացման և բարեփոխումների, Գյուղատնտեսական ծառայությունների ծրագրերի մասնագետները, 48 ջրօգտագործողների ընկերությունների (ՋՕԸ) վարչական խորհրդի անդամները և գործադիր տնօրենները:


Ընդլայնված նիստը նվիրված էր 2003թ-ից գործող 18 ՋՕԸ-ների գործունեության և այդպիսի նոր ընկերությունների հիմնադրմանն առնչվող խնդիրներին, մասնավորապես` «Ոռոգում-Ջրառ» ՓԲԸ-ի և ՋՕԸ-ների միջև պայմանագրերի կնքում, ՋՕԸ-ների և ջրօգտագործողների միջև պայմանագրերի կնքում, ջրօգտագործման թույլտվությունների ձեռք բերում, անդամավճարների գանձում, 2003թ-ի գործունեության ընթացքում ձևավորված դեբիտորական պարտքերի հավաքագրում և կրեդիտորական պարտքերի մարում, վարձավճարների գանձման գործընթացում հայփոստի ծառայության ներդրում և կուտակիչ հաշվի կիրառում, հաշվառման համակարգի ներդրում, նոր հիմնադրված ՋՕԸ-ների կարգավիճակի ներկայացում, ոռոգման համակարգերը անհատույց օգտագործման իրավունքով ՋՕԸ-ներին հանձնելու գործընթաց, ինչպես նաև դատարան հայցադիմումների ներկայացման և կայացած վճիռների մասին տեղեկատվություն, 2004թ. ջրօգտագործողների ընկերությունների եկամուտների և ծախսերի նախահաշիվների ու գարնան նախապատրասական աշխատանքների ընթացքի ներկայացում:

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ