հինգշաբթի, 18 մարտի 2004
ՀՀ Կառավարության անդամները մարտի 19-ին կշարունակեն այցերը հանրապետության մարզեր: Վաղը՝ մարտի 19-ին, Վայոց Ձորի մարզ կմեկնեն ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող, ֆինանսների և էկոնոմիկայի, գյուղատնտեսության, առողջապահության, տրանսպորտի և կապի, մշակույթի և երիտասարդության հարցերի, աշխատանքի և սոցիալական հարցերի, քաղաքաշինության, բնապահպանության նախարարները, ինչպես նաև կառավարաությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահն ու Հայաստանի սոցներդրումների հիմնադրամի գործադիր տնօրենը: Նրանք հանդիպումներ կունենան Վայք և Եղեգնաձոր քաղաքների, Ելփին, Չիվա, Զառիթափ գյուղերի բնակչության հետ: Օրվա ավարտին տեղի կունենա մարզխորհրդի նիստ, կքննարկվեն այցի արդյունքները: