հինգշաբթի, 18 հուլիսի 2013
Ի գիտություն ՀՀ կառավարությունում հավատարմագրված լրագրողների
Այսօր` հուլիսի 18-ին, ժամը 16:00-ին ՀՀ կառավարության և «Գլոբալ Մեդիքլ Սոլյուշնս» ՓԲԸ-ի միջև, ինչպես նաև Հայաստանի Ազգային մրցունակության հիմնադրամի և «Մաքքինզի ընդ Քոմփնի» ընկերության միջև կստորագրվեն համաձայնագրեր: Համաձայնագրերի ստորագրումից հետո ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում կկայանա համատեղ մամուլի ասուլիս:
Միջոցառումը լուսաբանող լրագրողները և օպերատորները ՀՀ կառավարության մամուլի կենտրոն են հրավիրվում ժամը 15:45-ին: