երեքշաբթի, 23 մարտի 2004
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մարտի 23-ի որոշմամբ Հմայակ Հարոյանն ազատվել է ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետի պաշտոնից: Վարչապետի մեկ այլ որոշմամբ Արտակ Սահրադյանը նշանակվել է ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ, Արման Սահակյանը՝ Երևանի քաղաքապետի տեղակալ:
Անդրանիկ Մարգարյանի որոշումներով Գագիկ Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ վարչապետի խորհրդական՝ ազատվելով ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի պաշտոնից: Այդ պաշտոնին նշանակվել է Անդրանիկ Անդրիասյանը, որն ազատվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի տեղակալի պաշտոնից: