Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 9 օգոստոսի 2013

Վարչապետը շնորհավորել է շինարարներին մասնագիտական տոնի առթիվ




Վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է Շինարարի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը։ Տիգրան Սարգսյանը շնորհավորելով շինարարներին մասնագիտական տոնի առիթով՝ նշել է, որ այս գեղեցիկ տոնն ունի իր առանձնահատուկ խորհուրդը՝ մեր ժողովրդի ջերմ վերաբերմունքը շինարարի նկատմամբ:
«Դա պատահական չէ, քանի որ մեր ժողովրդի պատմության շարունակականության ապահովման մեջ կարևորագույն դերակատարում ունեն հենց շինարարները՝ այն հարուստ ժառանգությամբ, որ թողել են մեզ: Այսօր էլ կարող ենք ուրախությամբ շեշտել, որ ժամանակակից շինարարությունը ստեղծում է այնպիսի գլուխգործոցներ, որոնցով հպարտանում ենք և որոնք որպես ժառանգություն թողնելու ենք մեր ապագա սերունդներին: Այսօր շինարարության համար հեշտ օրեր չեն, այս ոլորտում տեղի են ունենում լրջագույն փոփոխություններ և մենք ձեզ հետ պետք է կարողանանք հաղթահարել ժամանակակից մարտահրավերները», - ասել է վարչապետը և այդ համատեքստում կարևորել կառավարության և շինարարների համագործակցությունը:
Տիգրան Սարգսյանը շինարարներին մաղթել է նորանոր ստեղծագործական հաջողություններ ինչպես մասնագիտական բնագավառում, այնպես էլ անձնական կյանքում:
Շինարարի տոնի կապակցությամբ և քաղաքաշինության բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար Տիգրան Սարգսյանը ՀՀ վարչապետի հուշամեդալով է պարգևատրել Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի շինարարական կոնստրուկցիաների ամբիոնի դոցենտ, Հայաստանի ճարտարագիտության ազգային ակադեմիայի ակադեմիկոս Թեմուր Մարգարյանին:
Վարչապետի շնորհակալագրերով են խրախուսվել ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Ռուզան Ալավերդյանը, «Արտալան Թրեյդինգ» ՍՊԸ-ի տնօրեն Արտաշես Կազախեցյանը, «Սահակյանշին» ՓԲԸ-ի տնօրեն Սուրեն Սահակյանը և «Հայնախագիծ» ընկերությունը:

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ