Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 12 օգոստոսի 2013

Մեկնարկել է «Բազե» համահայկական երիտասարդական հավաքը








Վարչապետ Տիգրան Սարգսյանը Ծաղկաձորում մասնակցել է «Բազե» համահայկական երիտասարդական հավաքի բացմանը: Շնորհավորելով երիտասարդներին հավաքի մեկնարկի և երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ՝ կառավարության ղեկավարը նշել է. «Տարեցտարի այս հավաքի նկատմամբ հետաքրքրությունն ավելանում է: Հայաստանի Հանրապետության կառավարությունն ամեն տարի ավելացնում է ֆինանսավորումը, որպեսզի ավելի շատ երիտասարդներ հնարավորություն ունենան անցկացնել այս բացառիկ հավաքը: Կառավարության անունից ցանկանում եմ հավաստիացնել, որ բազեական շարժումը մշտապես գտնվելու է մեր ուշադրության կենտրոնում, քանի որ այն գեղեցիկ ավանդույթները, որ դուք ձևավորում եք՝ նպաստում են երիտասարդության շրջանում հայրենասիրության, տարբեր ազգային արժեքների և գաղափարների տարածմանը: Այդ առաքելության մեջ մաղթում եմ ձեզ հաջողություններ»:
Այնուհետև կառավարության ղեկավարը զրուցել է երիտասարդների հետ՝ պատասխանել նրանց հուզող հարցերին: Անդրադառնալով «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքի վերաբերյալ հարցին՝ վարչապետը նշել է, որ դրա նպատակը հասարակական կյանքում կանանց դերի մեծացումն ու խթանումն է: Վարչապետը խորհուրդ է տվել բազեականներին հավաքի ընթացքում ևս քննարկել և ներկայացնել իրենց առաջարկներն ու տեսակետները:
Բուհերի վարձավճարների բարձրացման հարցին ի պատասխան՝ Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ կառավարությունը համապատասխան օրինագծի միջոցով սահմանելու է ուսման վարձի առավելագույն սահման, որի հիմքում պետք է դրվի այն տրամաբանությունը, թե ինչ սահմանից ավելի չպետք է լինի ուսման վարձը: «Այսօր մենք իրավունք չունենք միջամտելու բուհերի աշխատանքների կազմակերպմանը և թելադրել նրանց, թե ինչպես կարգավորեն գնային քաղաքականությունը: Սակայն դա մենք անելու ենք օրենքի միջոցով, որի մշակմանը հրավիրում ենք նաև երիտասարդներին»,- նշել է վարչապետը:
Անդրադառնալով զբոսաշրջության զարգացմանը վերաբերող հարցին՝ կառավարության ղեկավարը նշել է, որ այդ ոլորտը գործադիրի գերակա ուղղություններից մեկն է, և կառավարության նպատակն է զբոսաշրջության տարեկան ծավալները ներկայիս 800 հազարի փոխարեն հասցնել 3 միլիոնի: Զբոսաշրջության զարգացման նպատակով առաջիկայում կզարգացվեն ենթակառուցվածքները, ավիաոլորտում իրականացվելիք ռազմավարությունը ևս կնպաստի տուրիզմի զարգացմանն ու ընդլայնմանը:
Խոսելով երիտասարդական քաղաքականության մասին՝ Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ այն մշակվում է երիտասարդների անմիջական մասնակցությամբ: Ֆինանսական միջոցները տարբեր ծրագրերի իրականացման նպատակով հատկացվում են հենց երիտասարդներին և վերջիններս են որոշում դրանց բաշխման ուղղությունները:
ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի համակարգող Կարեն Ավագյանը տեղեկացրել է, որ վարչապետին կից երիտասարդական խորհրդի կողմից վերջին տարիներին իրականացվել են բազմաթիվ ծրագրեր, այդ թվում մեծ կարևորություն ունեցող երիտասարդներին բնակարաններով ապահովելու լայնամասշտաբ ծրագիրը:
«Բազե» համահայկական երիտասարդական հավաքին մասնակցում են 500 երիտասարդներ Հայաստանի, Լեռնային Ղարաբաղից և սփյուռքից: ՀՀ պետական դրոշի գույները խորհրդանշող ճակատներում երիտասարդական 45 ջոկատներ կմրցեն մարզամշակութային և ինտելեկտուալ խաղերում։ Հավաքի 7 օրերի ընթացքում երիտասարդները հանդիպումներ կունենան պետական, քաղաքական, հասարակական եւ մշակութային գործիչների հետ։
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ