Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 15 օգոստոսի 2013

Կառավարությունը խրախուսում է ներդրումային ծրագրերը






Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանը:
Կառավարությունը «Բիո գրուպ» ՍՊԸ կողմից իրականացվող ներդրումային ծրագրով ներմուծվող 300 մլն դրամը գերազանցող արժեքով ապրանքների ԱԱՀ վճարման ժամկետը հետաձգել է մինչև 2016 թ. օգոստոսի 15-ը: Ընկերությունը Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքում նախատեսում է կառուցել շուրջ 10.7 հազար քառ. մետր մակերեսով վարունգի և լոլիկի ջերմոցային տնտեսություն, որը հագեցած կլինի ոլորտում հայտնի հոլանդական սարքավորումներով: Կատարվելու է մոտ 660 մլն դրամի ներդրում, որից հետո հնարավոր կլինի տարեկան արտադրել շուրջ 700 մլն դրամի արտադրանք, որի գերակշիռ մասը կարտահանվի Վրաստան, Ռուսաստան և Արաբական Միացյալ Էմիրություններ: Կստեղծվի ավելի քան երկու տասնյակ աշխատատեղ:
Այնուհետև կառավարությունը հաստատել է «Ատ-մետալս» ՍՊԸ-ին վերաբերող իր նախորդ` 300 մլն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում ԱԱՀ վճարման ժամկետը երկարաձգելու որոշման փոփոխությունը և լրացումը` լրացնելով և հստակեցնելով ներմուծվող ապրանքների ցանկը: Ընկերությունը նախատեսում է կազմակերպել Սյունիքի մարզի Մեղրասարի հանքավայրի ուսումնասիրություն, հանքաքարի վերամշակում` ոսկու և արծաթի ստացման համար: «Ատ-մետալսը» ընթացիկ տարում մտադիր է բացել 75, հաջորդ տարի` 105 աշխատատեղ: Ամսական միջին աշխատավարձը կհասնի 270 հազար դրամի:


Ձևավորվում է ենթաօրենսդրական դաշտը

ՀՀ կառավարությունը հաստատել է կենսաթոշակային կուտակային բաղադրիչի մասնակիցների ռեեստրի փոխանցման կարգը, ձևը և ժամկետները: Սույն ակտի ընդունումը բխում է «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի պահանջից, ըստ որի մասնակիցների ռեեստրը վարողի փոփոխության կամ դրա գործունեության դադարեցման դեպքում անհրաժեշտ է կանոնակարգել նշված գործընթացին առնչվող հարաբերությունները:
Մեկ այլ որոշում թելադրված է AMPIS ծրագրի տեստավորման ընթացքում առաջացած խնդիրների և դրանց լուծման նպատակով արդեն իսկ ընդունված իրավական ակտում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտությամբ: Կամավոր և պարտադիր կուտակային կենսաթոշակային բաղադրիչների արդյունավետ և անխափան գործունեության համար անհրաժեշտ է ձևավորել համապատասխան ենթաօրենսդրական դաշտ, ինչին և միտված են նշված որոշումները:
Գործադիրն ուժը կորցրած է ճանաչել իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկը` դրանով իսկ միասնականացնելով 2013-2014թթ. ընթացքում հարկային օրենսդրության վերանայման միջոցառումների ծրագրերը:


Կառավարությունն ընդունում է ՄԻ պաշտպանի առաջարկությունները

ՀՀ կառավարությունն իր մի շարք որոշումներում կատարել է փոփոխություններ, որոնց հիմք են հանդիսացել քաղաքաշինության բնագավառի իրավական ակտերում կիրառվող «ոչ բնակելի տարածք (բացվածք)» և «բացվածք» հասկացությունները սահմանելու վերաբերյալ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից ՀՀ վարչապետին և Երևանի քաղաքապետարանի կողմից` ՀՀ քաղաքաշինության նախարարություն ուղղված առաջարկությունները: Նշված տերմինները հստակեցվել են և համապատասխանեցվել ազգային և միջպետական ստանդարտներով սահմանված հասկացություններին:
Երևանի Վազգեն Սարգսյան 3 հասցեում գտնվող տարածքի իրացման և անհրաժեշտ փաստաթղթային ձևակերպման աշխատանքը շուրջ վեց ամսով երկարաձգելու կապակցությամբ անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարել մեկ այլ` պետական գույքն օտարելու որոշման մեջ:
Գործադիրը փոփոխել և լրացրել է ՀՀ մարզերի առողջապահության համակարգերի օպտիմալացման ծրագրերը հաստատելու իր նախկին որոշումը: Նպատակահարմար է համարվել միացնել «Վաղարշապատի կանանց կոնսուլտացիա» և «Վաղարշապատի պոլիկլինիկա» ՊՓԲԸ-ները, Մեծամորի բժշկական կենտրոնի մանկաբարձական և գինեկոլոգիական բաժանմունքը և Արմավիրի բժշկական կենտրոնը, իսկ բաժանմունքի տարածքում ստեղծել մարզային էնդոկրինոլոգիական ստացիոնար ծառայություն:
 

Արդիականացվում է բնակչության պետռեգիստրի համակարգը

Կառավարության որոշմամբ Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև կնքված վարկային համաձայնագրով ձեռք բերված սարքավորումներն ամրացվել են ՀՀ ԿԱ ոստիկանությանը: Այսպիսով, իրականացվում է ՀՀ բնակչության պետական ռեգիստրի համակարգի վերազինումը:
Նիստում փոփոխություններ են կատարվել կառավարության ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում. այն թելադրված է ՀՀ 10 մարզում գործող գյուղատնտեսության աջակցության կենտրոններին հանձնված գույքի իրավական կարգավիճակը ճշտելու և այդ գույքի հետագա շահագործումն ապահովելու անհրաժեշտությամբ:
Փոփոխություն և լրացում կատարելով իր նախկին որոշումներից մեկում, գործադիրը փորձարարական նկատառումով Շիրակի մարզպետարանի ենթակայության Գյումրու ակադեմիական վարժարանը փոխել է ՀՀ կրթության և գիտության նախարարության ենթակայության, ինչի արդյունքում ակնկալվում է բարձրացնել ուսումնական գործընթացի արդյունավետությունը:


Մեր երկիրը կմասնակցի Ֆրանկոֆոնիայի 8-րդ խաղերին

Կառավարությունը 2013թ. սեպտեմբերի 6-ից մինչև 15-ը Ֆրանսիայի Նիցցա քաղաքում անցկացվելիք ֆրանկոֆոնյան խաղերին մասնակցելու նպատակով ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը հատկացրել է 30 մլն դրամ: Եվս 3 մլն դրամ է տրամադրվել Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի պետական մարմնի հիմնադրման 90-ամյակին նվիրված միջոցառումների անցկացման, մասնավորապես` մեդալների և կրծքանշանների ձեռք բերման համար:
ՀՀ կառավարությունը Ֆրանկոֆոն տարածաշրջանների միջազգային ասոցիացիայի անդամակցության վճարը վճարելու նպատակով Լոռու մարզպետարանին հատկացրել է 1,650.0 եվրոյին համարժեք դրամ: Լոռու մարզը նշված ասոցիացիայի լիիրավ անդամ է դարձել 2011 թ. նոյեմբերին. հաշվի է առնվել մարզի և Ֆրանսիայի Պրովանս Ալպ Կոտ Դ'Ազյուր տարածաշրջանի երկար տարիների համագործակցությունը:


Օրենսդրական նախաձեռնություններ

ՀՀ կառավարությունը քննության է առել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ. խնդիրը վերաբերում է հանրային ծառայությունների համարանիշի կիրառմանը: Նախագծի վերաբերյալ գործադիրն սկզբունքային առարկություն չի ներկայացրել:
Նիստում քննարկվել է ՀՀ ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում լրացում կատարելու օրինագիծը, որը, հեղինակի կարծիքով, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամներին հնարավորություն կտա պարբերաբար տեղեկանալ ՀՀ դեսպանների գործունեությանը: Կառավարությունն արել է առաջարկներ, որոնց ընդունման դեպքում ընդունելի կհամարի ներկայացված օրենքի նախագիծը:
Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով:
Նիստի օրակարգում ընդգրկված հարցերը, որոշման նախագծերը, հիմնավորումները և տեղեկանքները տես` հետևելով հղմանը:

 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ