Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 22 օգոստոսի 2013

Պետությունը հերթական անգամ կաջակցի գյուղացուն






Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանը:
ՀՀ կառավարությունը հաստատել է ՀՀ 2010-2014 թթ. ցորենի սերմնաբուծության և սերմարտադրության զարգացման ծրագրով 2013 թ. աշնանացանի համար ՀՀ մարզերին հատկացվող աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացուի բաշխացուցակը: Մինչև ս.թ. հուլիսի 12-ը յոթ մարզից ստացվել է 147 նախնական ցանկ-հայտ: 2013 թ. աշնանացանի համար կբաշխվի 3 հազար 400 տոննա աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացու:
Նիստում հաստատվել է նաև երկրի հողօգտագործողներին 2013 թ. աշնան գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գնով ազոտական պարարտանյութի ձեռքբերման պետական աջակցության ծրագիրը: Այդ նպատակով ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը հատկացվել է ավելի քան 380 մլն դրամ: Հանրապետություն կներկրվի 8 հազար 310 տոննա ամոնիակային սելիտրա, և 50 կգ կշռող 1 պարկը 6 հազար դրամով կվաճառվի հողօգտագործողներին: Փոխվարչապետ Արմեն Գևորգյանը տեղեկացրել է, որ իրագործվելու է նաև դիզվառելիքի ձեռքբերման պետական աջակցության ծրագիրը: Կառավարության համապատասխան որոշման նախագիծը կներկայացվի վառելիքի ծավալները մարզպետների հետ ճշտելուց հետո:


ՊԵԿ համակարգը կհամալրվի միասնական պայմաններով

Գործադիրը որոշել է ՀՀ ԿԱ պետեկամուտների կոմիտեում ստեղծել հարկային և մաքսային ծառայությունների մրցութային և ատեստավորման հանձնաժողով, սահմանել դրա կազմը, անդամների թվաքանակը և անդամներին ներկայացվող չափանիշները, հանձնաժողովի աշխատակարգը, մրցույթ անցկացնելու կարգը: Որոշումը ՊԵԿ-ին հնարավորություն կտա ապահովել հարկային և մաքսային ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու մրցույթները և ատեստավորումը կազմակերպել միասնական և կատարելագործված պայմաններով:
Նիստում սահմանվել է հարկային և մաքսային ծառայության մարմինների ծառայողական քննություն անցկացնող հանձնաժողովի անդամների թեկնածուների առաջարկման կարգը, որով համակցվում են երկու ծառայությունների նախկին հանձնաժողովների թեկնածուների առաջարկման գործընթացը կարգավորող նորմերը` տարբերության դեպքում նախապատվությունը տալով առավել առաջադիմական մոտեցմանը:
 

Կառավարությունն ակնկալում է կենսաթոշակային բարեփոխման արդյունավետությունը

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրինագծին, որը թելադրված է 2014 թ. պարտադիր կուտակային բաղադրիչի մեկնարկին կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչների համար հավասար հնարավորություններ ստեղծելու, մասնակիցների ռեեստր վարողի ծախսը նվազեցնելու անհրաժեշտությամբ: Խոսքը վերաբերում է արդեն այժմ առաջին մակարդակի կենսաթոշակային երեք ֆոնդերին, որոնց կառավարիչները հետաքրքրված են մուտք գործել հայկական շուկա:
Նիստում հավանության է արժանացել «Շահութահարկի մասին» օրենքում լրացում կատարելու օրինագիծը, որն ընդունելու դեպքում կստեղծվեն ոչ ռեզիդենտ կազմակերպությունների կողմից ՀՀ պետական արտարժութային պարտատոմսերում կատարվող ներդրումների ծավալի աճը խթանելու նպաստավոր պայմաններ:
Գործադիրը քննարկել է «Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ՀՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ. նրանք առաջարկում են հստակեցնել օրենքի որոշ դրույթներ: Սկզբունքորեն չառարկելով օրենքի նախագծին` կառավարությունը տեղեկացրել է, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն արդեն իսկ մշակել է օրենքի նոր նախագիծ, որտեղ իրացված են նաև պատգամավորների առաջարկությունները: Նախագծի հեղինակներին առաջարկվել է ձեռնպահ մնալ դրա քննարկումից և դրան անդրադառնալ ԱԺ-ում նոր խմբագրությամբ օրենքի նախագծի քննարկման համատեքստում:
Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով:


Կստեղծվի դպրոցական սննդի համակարգ

Կառավարությունն իր նիստում հավանություն է տվել «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի ռազմավարությանը և դրա իրականացման միջոցառումների ծրագրին: Ռազմավարության գլխավոր նպատակն է ստեղծել դպրոցական կայուն սննդի համակարգ, որը հնարավորություն կտա ապահովել Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերի հանրակրթական դպրոցների տարրական դասարանների աշակերտների առողջ սնունդը, բարելավել նրանց առողջությունն ու հաղթահարել աղքատությունը` նպաստելով դպրոցականների հաճախելիության բարձրացմանն ու համընդհանուր տարրական կրթության ձեռքբերմանը:
Իր ընդունած երկու որոշումներից առաջինով ՀՀ կառավարությունը ՀՀ արտաքին գործերի նախարարությանը հատկացրել է մոտ 16 մլն դրամ` 2013 թ. երկրորդ եռամսյակում սիրիահայերին տրամադրված օտարերկրյա պետություններում վավերական 246 անձնագրի դիմաց չգանձված պետական տուրքի գումարը պետբյուջե վճարելու նպատակով: Մյուս որոշմամբ ՀՀ պետբյուջե են ներառվելու ՀՀ ոչ ռեզիդենտ իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների գործունեությանն աջակցելու նպատակով Հայաստանի օգտին կատարված նվիրաբերությունների` մոտ 251 մլն դրամ և ծախսերի` մոտ 232 մլն դրամ գումարները:


Համապատասխանեցվում են արդի բժշկագիտության մոտեցումներին

Քաղաքացիների կողմից սեռաբջիջների տրամադրման, տրամադրված սեռաբջիջների և սաղմի պահպանման կարգն ու պայմանները միջազգային ժամանակակից չափանիշներին համապատասխանեցնելու նպատակով կառավարությունը նոր խմբագրությամբ է շարադրել իր նախկին որոշումը: Մասնավորապես, ամրագրված է այն դրույթը, որ սեռաբջիջների ու սաղմի ստացման պահպանման և վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառման տվյալները բժշկական գաղտնիք են և չեն կարող հրապարակվել` բացառությամբ ՀՀ օրենքով սահմանված դեպքերի:
Հաջորդ որոշմամբ ՀՀ 2013 թ. պետբյուջեում արտացոլվել են Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող «Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման վարկային ծրագրով նախատեսված կատարողականի վրա հիմնված ֆինանսավորման ծրագրի» նախապատրաստման համար տրամադրվող դրամաշնորհային ծրագրի միջոցները:
Առաջնորդվելով գործող օրենսդրությամբ` կառավարությունը որոշում է ընդունել ապահովել Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոնի կանոնադրական կապիտալի նվազեցման և կանոնադրության համապատասխան փոփոխության գրանցումը:
 

Այլ հարցեր

Կառավարությունը նոր խմբագրությամբ է շարադրել իր ավելի վաղ ընդունած Տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի չափորոշիչները սահմանելու որոշման 3-րդ հավելվածը, որի համաձայն հետայսու կարող է օգտագործվել ևս երեք տառ: Մեկ այլ որոշմամբ սահմանվել են մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի տրամադրման նոր գներ:
Գործադիրը որոշել է Տավուշի մարզի Բերդի քաղաքային համայնքի վարչական տարածքում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողամասերը որպես սեփականություն փոխանցել համայնքին և գրանցել թանգարանի և N1 մանկապարտեզի պետական իրավունքը:
Կառավարությունը ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչությանը թույլատրել է դասական աճուրդով մասնավորեցնել «Երևանի N3 բեռնատար ավտոտրանսպորտային» ՊՓԲԸ լուծարումից հետո մնացած գույքը, Տավուշի մարզի Հաղարծին գյուղում գտնվող «Կույբիշև» քարշային ենթակայանի 27 ուժային էլեկտրատեխնիկական սարքավորումները: Հաջորդ որոշմամբ ուղղակի վաճառքի ձևով օտարվել է Երևանի Սարմենի 1 շենքի N2/2 հասցեում գտնվող տարածքը:
Կառավարության որոշմամբ մինչև ուսումնառության ավարտը` 2014 թ. աշնանային զորակոչը, պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում է տրվել Լոնդոնի համալսարանական քոլեջի մագիստրատուրայի սան Արման Աբգարյանին:
ՀՀ կրթության և գիտության նախարարը հայտնել է, որ նոր ուսումնական տարվա սկզբին նախորդող գիտելիքի օրը` սեպտեմբերի 1-ին, կիրակի, տեղի կունենան մի շարք միջոցառումներ, որոնց մասնակցելու հրավեր են ստացել կառավարության անդամները:
Նիստի օրակարգում ընդգրկված հարցերը, որոշման նախագծերը, հիմնավորումները և տեղեկանքները տես` հետևելով հղմանը:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ