հինգշաբթի, 25 մարտի 2004
ՀՀ Կառավարության անդամները մարտի 26-ին կշարունակեն այցերը հանրապետության մարզեր: Վաղը՝ մարտի 26-ին, Տավուշի մարզ կմեկնեն ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող, գյուղատնտեսության, տրանսպորտի և կապի, մշակույթի և երիտասարդության հարցերի, աշխատանքի և սոցիալական հարցերի, քաղաքաշինության, բնապահպանության նախարարները, ինչպես նաև կառավարությանն առընթեր ՀՀ անշարժ գույքի կադաստրի, ջրային տնտեսության, Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեների նախագահները, այլ գերատեսչությունների ղեկավարներ: Նրանք հանդիպումներ կունենան Դիլիջանի, Իջևանի, Բերդի և գյուղական համայնքների բնակչության հետ: Օրվա ավարտին տեղի կունենա մարզխորհրդի նիստ, կքննարկվեն այցի արդյունքները: